https://arm.sputniknews.ru/20210803/adrbejani-kinematografistneri-miutyuny-qashel-e-joxovrdakan-groxin-28537373.html
Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միությունը «քաշել» է ժողովրդական գրողին
Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միությունը «քաշել» է ժողովրդական գրողին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Ալի Իսա Ջաբարովն ասել էր, որ «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» միջազգային կինոմրցանակի վարչության նախագահն է... 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T16:59+0400
2021-08-03T16:59+0400
2021-08-03T17:03+0400
մշակույթ
հայաստան
ադրբեջան
ֆիլմ
հայեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28535735_0:310:3072:2048_1920x0_80_0_0_8a087c21742f207ee96c50c7288cdfa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական կողմը յուրովի է մեկնաբանել «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» միջազգային կինեմատոգրաֆիական մրցանակի ընտրական հանձնաժողովի` հայկական երկու ֆիլմերի վերաբերյալ որոշումը։Ավելի վաղ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» և Մարատ Սարգսյանի «Ջրհեղեղ չի լինելու» ֆիլմերը չէին ընդգրկվել «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» միջազգային կինեմատոգրաֆիական մրցանակի կարճ ցանկում։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել` հղում անելով Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Ալի Իսա Ջաբարովին, որը պնդել էր, թե ֆիլմերը ցուցակից հանել է կինոմրցանակի վարչության նախագահ, Ադրբեջանի ժողովրդական գրող Ռուստամ Իբրահիմբեկովը` համարելով, որ դրանցում խեղաթյուրվում են իրական պատմական փաստերը:Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել կինոմրցանակի արտ-տնօրեն և ընտրող հանձնաժողովի նախագահ, ռուս հայտնի կինոգետ Անդրեյ Պլախովի հետ։ Նա տեղեկացրեց, որ Նորա Մարտիրոսյանի և Մարատ Սարգսյանի ֆիլմերը մեծ ցանկի շրջանակում դիտել են միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի անդամները:Եվ դրանք, ինչպես նաև բազմաթիվ այլ ֆիլմեր, կարճ ցանկում չեն ընդգրկվել փորձագիտական քվեարկության արդյունքում: Պլախովի խոսքով՝ այդ մասին են վկայում քվեարկության արձանագրությունները։2021 թվականի մրցանակի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկվել են 25 կինոգետներ ու կինոքննադատներ, Ասիայի ու Արևելյան Եվրոպայի երկրների կինեմատոգրաֆիայի մասնագետներ, մրցանակի հոգաբարձուների խորհրդում են Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենը Լեոնիդ Դրաչևսկին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, իսկ կինոմրցանակի վարչության կազմում, Իբրահիմբեկովից բացի, ընդգրկված են նաև հայտնի կինեմատոգրաֆիստներ Վադիմ Աբդրաշիտովը, Էլդար Շենգելայան, Հարություն Խաչատրյանը և ուրիշներ:Հիշեցնենք, որ երկու ֆիլմերն էլ ցուցադրվել են Երևանում 2020 թվականի նոյեմբերին կայացած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ փառատոնային թողարկման ժամանակ, իսկ «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը նույն տարում ընտրվել է Կաննի կինոփառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում և այս տարվա մայիսի վերջին դուրս է եկել ֆրանսիական վարձույթ:Երբ քամին հանդարտվի․ Արցախի մասին ֆիլմը ցուցադրվեց Կաննի կինոփառատոնում
https://arm.sputniknews.ru/20210731/mi-urish-kleopatra-izabel-bayraktaryan-28503044.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28535735_0:118:3072:2048_1920x0_80_0_0_887ba6eac355f32f74e3039789766ad1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մշակույթ , հայաստան, ադրբեջան, ֆիլմ, հայեր
մշակույթ , հայաստան, ադրբեջան, ֆիլմ, հայեր
Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միությունը «քաշել» է ժողովրդական գրողին
16:59 03.08.2021 (Թարմացված է: 17:03 03.08.2021) Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Ալի Իսա Ջաբարովն ասել էր, որ «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» միջազգային կինոմրցանակի վարչության նախագահն է ցուցակից հանել հայկական ֆիլմերը։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանական կողմը յուրովի է մեկնաբանել «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» միջազգային կինեմատոգրաֆիական մրցանակի ընտրական հանձնաժողովի` հայկական երկու ֆիլմերի վերաբերյալ որոշումը։
Ավելի վաղ Նորա Մարտիրոսյանի «Երբ քամին հանդարտվի» և Մարատ Սարգսյանի «Ջրհեղեղ չի լինելու» ֆիլմերը չէին ընդգրկվել «Արևելք-Արևմուտք։ Ոսկե կամար» միջազգային կինեմատոգրաֆիական մրցանակի կարճ ցանկում։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել` հղում անելով Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար Ալի Իսա Ջաբարովին, որը պնդել էր, թե ֆիլմերը ցուցակից հանել է կինոմրցանակի վարչության նախագահ, Ադրբեջանի ժողովրդական գրող Ռուստամ Իբրահիմբեկովը` համարելով, որ դրանցում խեղաթյուրվում են իրական պատմական փաստերը:
Sputnik Արմենիային հաջողվեց կապ հաստատել կինոմրցանակի արտ-տնօրեն և ընտրող հանձնաժողովի նախագահ, ռուս հայտնի կինոգետ Անդրեյ Պլախովի հետ։ Նա տեղեկացրեց, որ Նորա Մարտիրոսյանի և Մարատ Սարգսյանի ֆիլմերը մեծ ցանկի շրջանակում դիտել են միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի անդամները:Եվ դրանք, ինչպես նաև բազմաթիվ այլ ֆիլմեր, կարճ ցանկում չեն ընդգրկվել փորձագիտական քվեարկության արդյունքում: Պլախովի խոսքով՝ այդ մասին են վկայում քվեարկության արձանագրությունները։
«Կանոնակարգի համաձայն` ոչ ոք, այդ թվում՝ Իբրահիմբեկովը, չի կարող միջամտել ընտրական հանձնաժողովի (որը ես ղեկավարում եմ ու որը երկու ֆիլմերն էլ ներառել է մեծ ցանկում) ու միջազգային ժյուրիի աշխատանքին», - ասաց Պլախովը: Նա Ջաբարովի հայտարարության թեմայով կապ է հաստատել նաև Ռուստամ Իբրահիմբեկովի հետ և ստացել հետևյալ պատասխանը. «Այդ հայտարարությունն իրականության հետ որևէ կապ չունի»։
2021 թվականի մրցանակի միջազգային ժյուրիի կազմում ընդգրկվել են 25 կինոգետներ ու կինոքննադատներ, Ասիայի ու Արևելյան Եվրոպայի երկրների կինեմատոգրաֆիայի մասնագետներ, մրցանակի հոգաբարձուների խորհրդում են Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենը Լեոնիդ Դրաչևսկին, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, իսկ կինոմրցանակի վարչության կազմում, Իբրահիմբեկովից բացի, ընդգրկված են նաև հայտնի կինեմատոգրաֆիստներ Վադիմ Աբդրաշիտովը, Էլդար Շենգելայան, Հարություն Խաչատրյանը և ուրիշներ:
Հիշեցնենք, որ երկու ֆիլմերն էլ
ցուցադրվել են Երևանում 2020 թվականի նոյեմբերին կայացած «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ փառատոնային թողարկման ժամանակ, իսկ «Երբ քամին հանդարտվի» ֆիլմը նույն տարում ընտրվել է Կաննի կինոփառատոնի պաշտոնական ընտրության «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում և այս տարվա մայիսի վերջին դուրս է եկել ֆրանսիական վարձույթ: