https://arm.sputniknews.ru/20210802/delelta-manreahimq-koronavirus-payqar-28525702.html
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դելտա» մանրէահիմքն ու ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դելտա» մանրէահիմքն ու ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ փոփոխություններ են արվել սանիտարահամաճարակաբանական օրենքներում և նորմերում։ 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T23:13+0400
2021-08-02T23:13+0400
2021-08-02T23:13+0400
հասարակություն
հայաստան
կորոնավիրուս
մանրէահիմք
պատվաստում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28063867_0:193:2955:1855_1920x0_80_0_0_cdb94721d3de353705b06706c3ca1826.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանում բավականին լարված համաճարակաբանական իրավիճակ է ստեղծվել. Covid-19–ով վարակվելու թիվն աճում է, ավելին` պաշտոնապես հաստատվել է երկրում «Դելտա» շտամի շրջանառության մասին լուրը։Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։Նրա խոսքով` միայն վերջին 14 օրվա ընթացքում վարակման օրական աճը ավելացել է 53%–ով, իսկ վերջին 7 օրվա ընթացքում` 13%։ ԵՄ չափանիշներով Հայաստանը մտել է կարանտինային դեղին գոտի, և չի բացառվում, որ որոշ ժամանակ անց կրկին հայտնվի կարմիր գոտում։«Վարակման աճ է արձանագրվում բոլոր տարիքային խմբերում։ Այսպես, օրինակ, 3-5 տարեկան երեխաների շրջանում բացահայտված դեպքերն աճել են 2,15 անգամ, 6-17 տարեկանների մոտ` 1,89 անգամ», – ասաց Աբովյանը։Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևանում, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Բացառված չէ, որ մենք համաճարակի չորրորդ ալիքին ենք ականատես լինում։«Դելտա» մանրէահիմքՈչ ոք չի կարող հստակ ասել, թե կորոնավիրուսի հնդկական մանրէահիմքը երբ է Հայաստան ներթափանցել։ Հայտնի է միայն, որ Վիրուսային հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ միասին COVID-19–ի համար նմուշների մոլեկուլագենետիկական ուսումնասիրություններ են սկսել իրականացնել այս տարվա մայիսին:Ուսումնասիրած 30 նմուշներից 4-ը բրիտանական մանրէահիմքի առկայություն են ցույց են տվել, ևս 25-ը` «Դելտա» մանրէահիմքի։«Նմուշառումն իրականացվել էր պատահական ընտրության մեթոդով` մի քանի խմբերի միջև։ Առաջինում դրական ՊՇՌ թեստով երկիր ժամանած պացիենտներն էին, երկրորդում` նրանք, ում մոտ COVID–ի թեստը դրական էր ցույց տվել երկրորդ անգամ` այսպես կոչված կրկնավարակները», – պատմեց Աբովյանը։Պարզվեց, որ հնդկական շտամը շրջանառվում է բոլոր խմբերում։ Աբովյանը նշեց, որ այս մանրէահիմքի առանձնահատկությունը նրա շատ վարակիչ լինելու մեջ է։ Նա ընդգծեց, որ հակահամաճարակաբանական կանոնները մշակվել են վարակի բոլոր տեսակների համար և անփոփոխ են։ Մասնագետները պաշտպանության առավել արդյունավետ միջոց են անվանել պատվաստումը։Ինչ սահմանափակումներ են առաջարկում գործի դնել պատվաստված չլինելու դեպքումԱբովյանն ընդգծեց, որ ներկա պահին ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ փոփոխություններ են արվել սանիտարահամաճարակաբանական օրենքներում և նորմերում։ Համապատասխան գերատեսչությունները նախագիծ են մշակել և ներկայացրել։Պատվաստումից կազատվեն հակացուցում ունեցող անձինք։Ըստ նրա` ներկա պահին այս ամենը նախագծի մակարդակով է, որոշումը կընդունվի համապատասխան գերատեսչություններից վերջնական պատասխան ստանալուց հետո։Ո՞ւմ պատվաստվել չի կարելիՄասնագետը նշեց, որ հակացուցումներ լինում են ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր։Բացարձակ հակացուցումներից են` անաֆիլաքսիան, դեղամիջոցի առաջին դեղաչափից հետո առաջացած լուրջ ալերգիկ ռեակցիան։ Նման դեպքերում անձն ազատվում է պարտադիր պատվաստումից։Ժամանակավոր հակացուցումներ կարող են լինել միջին և ծանր աստիճանի սոմատիկ կամ վիրուսային հիվանդությունների դեպքում։ Այդ դեպքում պատվաստումն իրականացվում է բուժվելուց հետո։ Ժամանակավոր հակացուցում կարող է լինել նաև խրոնիկ հիվանդությունների սրացումը, այդ պարագայում դեղամիջոցը ներարկվում է ռեմիսիայի ժամանակ։Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնիՍահմանափակումները վերաբերում են նաև հղիներին։ Նրանք կարող են պատվաստվել միայն բժիշկի խորհրդով։Ի՞նչ է պետք անելԱբովյանն ընդգծեց, որ երկրում բնակչությանը պատվաստելու համար բավարար քանակությամբ դեղորայք կա։ Առաջիկայում նոր խմբաքանակներ են ստացվելու։ Նա բնակչությանը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները` սոցիալական հեռավորությունը, ձեռքերի հիգիենան, կատարել փակ տարածքներում դիմակներ դնելու պահանջը։Մասնագետը հիշեցրեց, որ այս կանոնների պահպանումն այլ հիվանդություններով վարակվելու դեպքերը նվազեցնում է 70%–ով։Օգոստոսի 2-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվելու բացահայտված դեպքերը կազմում են 230 476։ Կորոնավիրուսի բարդացումներից մահացությունները` 4621 (2 նոր դեպք մեկ օրվա ընթացքում)։ Այլ հիվանդություններից մահացած, բայց կորոնավիրուսով հիվանդ բուժառուների թիվը 1122 է։Նշենք, որ Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր հայտարարվել։ Այնուհետև մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը երկրում կարանտին մտցրին։ Կառավարության որոշմամբ այն երկարացվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։ Դիմակ դնելը հանրապետությունում պարտադիր է։
https://arm.sputniknews.ru/20210802/qani-marde-hayastanum-patvastvel-covidi-dem-28518104.html
https://arm.sputniknews.ru/20210801/duq-gnaceq-tox-irenc-hert-chhasni-hamajarakabany-Covid-i-dem-patvastumneri-masin-28508428.html
https://arm.sputniknews.ru/20210727/sputnik-layt-AstraZeneca-patvastanyuteri-hamatex-pordzarkum-klini-28446051.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/18/28063867_113:0:2842:2047_1920x0_80_0_0_3a8ca52bdb9964ae629a4c9da10b2d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, մանրէահիմք, պատվաստում
հասարակություն , հայաստան, կորոնավիրուս, մանրէահիմք, պատվաստում
Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դելտա» մանրէահիմքն ու ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ
ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ փոփոխություններ են արվել սանիտարահամաճարակաբանական օրենքներում և նորմերում։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանում բավականին լարված համաճարակաբանական իրավիճակ է ստեղծվել.
Covid-19–ով վարակվելու թիվն աճում է, ավելին` պաշտոնապես հաստատվել է երկրում «Դելտա» շտամի շրջանառության մասին լուրը։
Այս մասին
Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը։
Նրա խոսքով` միայն վերջին 14 օրվա ընթացքում վարակման օրական աճը ավելացել է 53%–ով, իսկ վերջին 7 օրվա ընթացքում` 13%։ ԵՄ չափանիշներով
Հայաստանը մտել է կարանտինային դեղին գոտի, և չի բացառվում, որ որոշ ժամանակ անց կրկին հայտնվի կարմիր գոտում։
«Վարակման աճ է արձանագրվում բոլոր տարիքային խմբերում։ Այսպես, օրինակ, 3-5 տարեկան երեխաների շրջանում բացահայտված դեպքերն աճել են 2,15 անգամ, 6-17 տարեկանների մոտ` 1,89 անգամ», – ասաց Աբովյանը։
Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևանում, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Բացառված չէ, որ մենք համաճարակի չորրորդ ալիքին ենք ականատես լինում։
Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե կորոնավիրուսի հնդկական մանրէահիմքը երբ է Հայաստան ներթափանցել։ Հայտնի է միայն, որ Վիրուսային հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանի և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ միասին
COVID-19–ի համար նմուշների մոլեկուլագենետիկական ուսումնասիրություններ են սկսել իրականացնել այս տարվա մայիսին:
Ուսումնասիրած 30 նմուշներից 4-ը բրիտանական մանրէահիմքի առկայություն են ցույց են տվել, ևս 25-ը` «Դելտա» մանրէահիմքի։
«Նմուշառումն իրականացվել էր պատահական ընտրության մեթոդով` մի քանի խմբերի միջև։ Առաջինում դրական ՊՇՌ թեստով երկիր ժամանած պացիենտներն էին, երկրորդում` նրանք, ում մոտ COVID–ի թեստը դրական էր ցույց տվել երկրորդ անգամ` այսպես կոչված կրկնավարակները», – պատմեց Աբովյանը։
Պարզվեց, որ հնդկական շտամը շրջանառվում է բոլոր խմբերում։ Աբովյանը նշեց, որ այս մանրէահիմքի առանձնահատկությունը նրա շատ վարակիչ լինելու մեջ է։ Նա ընդգծեց, որ հակահամաճարակաբանական կանոնները մշակվել են վարակի բոլոր տեսակների համար և անփոփոխ են։ Մասնագետները պաշտպանության առավել արդյունավետ միջոց են անվանել պատվաստումը։
Աբովյանն ընդգծեց, որ ներկա պահին ՀՀ առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ փոփոխություններ են արվել սանիտարահամաճարակաբանական օրենքներում և նորմերում։ Համապատասխան գերատեսչությունները նախագիծ են մշակել և ներկայացրել։
«Այն նախատեսում է 18 և բարձր տարիքի բոլոր քաղաքացիների պարտադիր պատվաստում։ Սա առնչվելու է բոլոր պետական հաստատությունների, մասնավոր հատվածի աշխատակիցներին, ուսանողներին, մանկավարժներին։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում քաղաքացիները պարտավորվում են յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID–ի ախտորոշման ՊՇՌ թեստ հանձնել», – ասաց Աբովյանը։
Պատվաստումից կազատվեն հակացուցում ունեցող անձինք։
Ըստ նրա` ներկա պահին այս ամենը նախագծի մակարդակով է, որոշումը կընդունվի համապատասխան գերատեսչություններից վերջնական պատասխան ստանալուց հետո։
Ո՞ւմ պատվաստվել չի կարելի
Մասնագետը նշեց, որ հակացուցումներ լինում են ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր։
Բացարձակ հակացուցումներից են` անաֆիլաքսիան, դեղամիջոցի առաջին դեղաչափից հետո առաջացած լուրջ ալերգիկ ռեակցիան։ Նման դեպքերում անձն ազատվում է պարտադիր պատվաստումից։
Ժամանակավոր հակացուցումներ կարող են լինել միջին և ծանր աստիճանի սոմատիկ կամ վիրուսային հիվանդությունների դեպքում։ Այդ դեպքում պատվաստումն իրականացվում է բուժվելուց հետո։ Ժամանակավոր հակացուցում կարող է լինել նաև խրոնիկ հիվանդությունների սրացումը, այդ պարագայում դեղամիջոցը ներարկվում է ռեմիսիայի ժամանակ։
Սահմանափակումները վերաբերում են նաև հղիներին։ Նրանք կարող են պատվաստվել միայն բժիշկի խորհրդով։
Աբովյանն ընդգծեց, որ երկրում բնակչությանը պատվաստելու համար բավարար քանակությամբ դեղորայք կա։ Առաջիկայում նոր խմբաքանակներ են ստացվելու։ Նա բնակչությանը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները` սոցիալական հեռավորությունը, ձեռքերի հիգիենան, կատարել փակ տարածքներում դիմակներ դնելու պահանջը։
Մասնագետը հիշեցրեց, որ այս կանոնների պահպանումն այլ հիվանդություններով վարակվելու դեպքերը նվազեցնում է 70%–ով։
Օգոստոսի 2-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակվելու բացահայտված դեպքերը կազմում են 230 476։ Կորոնավիրուսի բարդացումներից մահացությունները` 4621 (2 նոր դեպք մեկ օրվա ընթացքում)։ Այլ հիվանդություններից մահացած, բայց կորոնավիրուսով հիվանդ բուժառուների թիվը 1122 է։
Նշենք, որ
Հայաստանում 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 11-ը արտակարգ դրություն էր հայտարարվել։ Այնուհետև մինչև 2021 թվականի հուլիսի 11-ը երկրում կարանտին մտցրին։ Կառավարության որոշմամբ այն երկարացվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը։ Դիմակ դնելը հանրապետությունում պարտադիր է։