Օլիմպիական խաղերի տասներորդ օրը հայ մարզիկների համար փայլուն էր։ Նախ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Մեր մարզիկը ցույց տվեց 14,733 միավոր արդյունք։Ոսկին հանձնվեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Չե Հվան Սինին է, արծաթը՝ ռուսաստանցի Դենիս Աբլյազինին։Երկրորդ լավ լուրն այն էր, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) հանդես կգա Տոկիոյի խաղերի եզրափակիչում:Օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթեց իրանցի Մոհամադհադի Սարավիին: Ցավոք, ընթացքում Ալեքսանյանը ոտքի վնասվածք ստացավ, սակայն դա նրան չխանգարեց գոտեմարտը ոչ միայն շարունակել, այլև ավարտել հաղթանակով։Այժմ «Սպիտակ արջը» առնվազն արծաթ կբերի Հայաստանին։Սակայն, իհարկե, մենք հույս ունենք, որ Արթուրի վնասվածքը լուրջ չէ, և եզրափակիչում նա կհաղթի իր մրցակից` ռուսաստանցի Մուսա Եվլոևին և ոսկե մեդալով կվերադառնա տուն։Կարապետ Չալյանը հաղթեց աշխարհի չեմպիոնին և հայտնվեց կիսաեզրափակիչում
Հայաստանը Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերում ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Օլիմպիական խաղերի տասներորդ օրը հայ մարզիկների համար փայլուն էր։ Նախ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Մեր մարզիկը ցույց տվեց 14,733 միավոր արդյունք։
Ոսկին հանձնվեց Հարավային Կորեայի ներկայացուցիչ Չե Հվան Սինին է, արծաթը՝ ռուսաստանցի Դենիս Աբլյազինին։
Երկրորդ լավ լուրն այն էր, որ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ) հանդես կգա Տոկիոյի խաղերի եզրափակիչում:
Օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 4:1 հաշվով հաղթեց իրանցի Մոհամադհադի Սարավիին: Ցավոք, ընթացքում Ալեքսանյանը ոտքի վնասվածք ստացավ, սակայն դա նրան չխանգարեց գոտեմարտը ոչ միայն շարունակել, այլև ավարտել հաղթանակով։
Այժմ «Սպիտակ արջը» առնվազն արծաթ կբերի Հայաստանին։
Սակայն, իհարկե, մենք հույս ունենք, որ Արթուրի վնասվածքը լուրջ չէ, և եզրափակիչում նա կհաղթի իր մրցակից` ռուսաստանցի Մուսա Եվլոևին և ոսկե մեդալով կվերադառնա տուն։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուպբեկովը Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանն ու Ղրղզստանի ներկայացուցիչ Ուզուր Ջուզուպբեկովը Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի 1/8 եզրափակիչում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի քառորդ եզրափակիչի մենամարտը Արթուր Ալեքսանյանի (Հայաստան) և Արվի Մարտին Սավոլայնենի (Ֆինլանդիա) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերում
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1/8 եզրափակիչի մենամարտը Կարապետ Չալյանի (Հայաստան) և Յալգասբայ Բերդիմուրադովի (Ուզբեկստան) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1/8 եզրափակիչի մենամարտը Կարապետ Չալյանի (Հայաստան) և Յալգասբայ Բերդիմուրադովի (Ուզբեկստան) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի քառորդ եզրափակիչի գոտեմարտը Կարապետ Չալյանի (Հայաստան) և Ալեքսանդր Չեխիրկինի (Ռուսաստան) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի քառորդ եզրափակիչի գոտեմարտը Կարապետ Չալյանի (Հայաստան) և Ալեքսանդր Չեխիրկինի (Ռուսաստան) միջև Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ