https://arm.sputniknews.ru/20210802/artur-davtyany-hayastani-arajin-medaly-nvajec-tokiyi-olimpiakan-khaxerum-28519460.html
Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ
Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ
Sputnik Արմենիա
Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը օլիմպիական խաղերի հենացատկի եզրափակչում 14․733 միավոր հավաքեց և հայրենիք կվերադառանա մեդալով։ 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T14:51+0400
2021-08-02T14:51+0400
2021-08-02T15:17+0400
սպորտ
հայաստան
արթուր դավթյան
մեդալ
օլիմպիական խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28519571_0:0:1600:901_1920x0_80_0_0_9cfef704dee837c3c282af29a85aa6a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում 14,733 միավորով դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերից հետո նա առաջին մարմնամարզիկն է, որը մեդալ է վաստակում օլիմպիական խաղերում։Դավթյանն ընդամենը հինգ հարյուրերոդական միավորով զիջեց առաջին և երկրորդ տեղը գրաված մարզիկներին։Ոսկե մեդալի արժանացավ Հարավային Կորեայի ներկայացուցիչ Ջեհվան Սինը (14,783)։ Արծաթը բաժին հասավ ռուսաստանցի Դենիս Աբլյազինին։ Ռուսաստանցի մարմնամարզիկը նույն արդյունքը ցուցադրեց, բայց ցատկի բարդության համար նախապատվությունը տրվեց կորեացուն։Կարեն Խաչանովը Տոկիոյից կհեռանա արծաթե մեդալով. նա պարտվեց եզրափակիչում. լուսանկարներԱրթուրը հիանալի կատարեց առաջին ցատկը, որից հետո ստացավ 14,800 գնահատականը։ Երկրորդ ցատկի ժամանակ առգետնումը մի փոքր հաջող չէր, և այդ պատճառով նա ստացավ 14,666 գնահատականը, իսկ միջին արդյունքը ստացվեց 14,733։ Իսկ ահա մրցակիցները ավելի լավ կատարեցին երկրորդ ցատկը, ինչի արդյունքում էլ ձևավորվեց մրցանակային եռյակը։ Անկախ մեդալի հարգից Արթուր Դավթյանի մեդալը հրաշալի արդյունք է և Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը Տոկիո 2020-ում։Տոկիո–2020. Կարապետ Չալյանը պարտվեց կիսաեզրափակիչում
https://arm.sputniknews.ru/20210802/2020-artur-aleqsanyany-krkin-haxtec-u-durs-ekav-ezrapakich-28518983.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28519571_45:0:1465:1065_1920x0_80_0_0_d7a00720cd8a4eedcff7c0a3e1a0334c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, արթուր դավթյան, մեդալ, օլիմպիական խաղեր
սպորտ , հայաստան, արթուր դավթյան, մեդալ, օլիմպիական խաղեր
Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ
14:51 02.08.2021 (Թարմացված է: 15:17 02.08.2021) Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը օլիմպիական խաղերի հենացատկի եզրափակչում 14․733 միավոր հավաքեց և հայրենիք կվերադառանա մեդալով։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում 14,733 միավորով դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերից հետո նա առաջին մարմնամարզիկն է, որը մեդալ է վաստակում օլիմպիական խաղերում։
Դավթյանն ընդամենը հինգ հարյուրերոդական միավորով զիջեց առաջին և երկրորդ տեղը գրաված մարզիկներին։
Ոսկե մեդալի արժանացավ Հարավային Կորեայի ներկայացուցիչ Ջեհվան Սինը (14,783)։ Արծաթը բաժին հասավ ռուսաստանցի Դենիս Աբլյազինին։ Ռուսաստանցի մարմնամարզիկը նույն արդյունքը ցուցադրեց, բայց ցատկի բարդության համար նախապատվությունը տրվեց կորեացուն։
Արթուրը հիանալի կատարեց առաջին ցատկը, որից հետո ստացավ 14,800 գնահատականը։ Երկրորդ ցատկի ժամանակ առգետնումը մի փոքր հաջող չէր, և այդ պատճառով նա ստացավ 14,666 գնահատականը, իսկ միջին արդյունքը ստացվեց 14,733։ Իսկ ահա մրցակիցները ավելի լավ կատարեցին երկրորդ ցատկը, ինչի արդյունքում էլ ձևավորվեց մրցանակային եռյակը։ Անկախ մեդալի հարգից Արթուր Դավթյանի մեդալը հրաշալի արդյունք է և
Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը Տոկիո 2020-ում։