https://arm.sputniknews.ru/20210802/aj-nist-28514468.html
ԱԺ անդրանիկ նիստը մեկնարկեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով
ԱԺ անդրանիկ նիստը մեկնարկեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով
Sputnik Արմենիա
ԱԺ նիստին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ 02.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-02T10:12+0400
2021-08-02T10:12+0400
2021-08-02T10:59+0400
քաղաքականություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
նիստ
արմեն սարգսյան
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514523_0:21:1598:924_1920x0_80_0_0_20f7f6c8ab9bd90b125ec3c6b0cd6a2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Նորընտիր` 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ԱԺ նիստին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն
Նիստին ներկա են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։Նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված համայնքի ղեկավարների լուսանկարներով շապիկներով։ՀՀ հիմնը հնչելուց հետո Գարեգին Բ-ն տերունական աղոթք կարդաց, որից հետո նա իր օրհնանքի խոսքն ասաց։«Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները հաշվի առնելով` հրամայական է պետական գործիչների և ողջ հասարակության համախմբումը։ Բոլորիս ձգտումը հայրենիքի անվտանգությունն է»,–ասաց Գարեգին Բ-ն։«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուովՆշենք, որ կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։
https://arm.sputniknews.ru/20210730/inch-harcer-en-qnnnarkelu-nor-gumarman-aj-i-arajin-nistum-28492582.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/02/28514523_0:0:1598:1006_1920x0_80_0_0_f7277640d83018a6ee5b43e38bbdf53f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, աժ (ազգային ժողով), նիստ, արմեն սարգսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
քաղաքականություն, հայաստան, աժ (ազգային ժողով), նիստ, արմեն սարգսյան, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ԱԺ անդրանիկ նիստը մեկնարկեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով
10:12 02.08.2021 (Թարմացված է: 10:59 02.08.2021) ԱԺ նիստին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Նորընտիր` 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։
ԱԺ նիստին ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն
Նիստին ներկա են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամանայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։ Ի դեպ, «Հայաստան» խմբակցությունն ԱԺ է եկել Սյունիքի՝ կալանավորված համայնքի ղեկավարների լուսանկարներով շապիկներով։
ՀՀ հիմնը հնչելուց հետո Գարեգին Բ-ն տերունական աղոթք կարդաց, որից հետո նա իր օրհնանքի խոսքն ասաց։
«Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների։ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները հաշվի առնելով` հրամայական է պետական գործիչների և ողջ հասարակության համախմբումը։ Բոլորիս ձգտումը հայրենիքի անվտանգությունն է»,–ասաց Գարեգին Բ-ն։
Նշենք, որ կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։
Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։