https://arm.sputniknews.ru/20210801/bjishkn-asel-e-vortex-en-aravel-hajax-varakvum-hepatit-b-pv-28511173.html
Բժիշկն ասել է` որտեղ են առավել հաճախ վարակվում հեպատիտ В–ով
Բժիշկն ասել է` որտեղ են առավել հաճախ վարակվում հեպատիտ В–ով
Sputnik Արմենիա
Ատամնաբույժի կաբինետում պետք է պահանջել, որ բժիշկը ձեր ներկայությամբ փակ տուփից հանի և փոխի բոլոր գործիքների գլխիկները։ 01.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-01T20:56+0400
2021-08-01T20:56+0400
2021-08-01T21:12+0400
հասարակություն
հայաստան
բժիշկ
հեպատիտ c
ատամնաբույժ
https://cdn.am.sputniknews.ru/img/190/23/1902378_0:19:1600:923_1920x0_80_0_0_1a0e98391d3eae534a214550ac483688.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու և Լոգինովի անվան լյարդի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման Մոսկվայի կլինիկական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Սերգեյ Բացկիխն ասել է, թե որտեղ են ամենից հաճախ վարակվում հեպատիտ B-ով: Ըստ բժշկի` խոսքն ատամնաբուժական կաբինետի մասին է, քանի որ մասնագետները հաճախ չեն պահպանում անվտանգության կանոնները: Նրա խոսքը մեջբերում է «Говорит Москва» ռադիոկայանը։«Թող ներեն ինձ ատամնաբույժ-գործընկերներս, առաջին տեղում թերևս հենց ատամնաբուժարանն է։ Հեպատիտ B-ի վիրուսով վարակվելու համար բավական է վարակված արյան մեկ հարյուրհազարերորդ միլիլիտրը»,-ասել է մասնագետը և ավելացրել, որ հեպատիտ С-ի վիրուսով շատ ավելի դժվար է վարակվել։Նացկիխն ավելացրել է, որ պետք է բուժում ստանալ ստուգված տեղերում։«Ատամնաբույժը չպետք է պարզապես բամբակով մաքրի և փոխի բոր-մեքենայի գլխիկը, այլ պետք է ձեր ներկայությամբ պահարանից հանի փակ, հերմետիկ տուփը և ձեր ներկայությամբ բացի գլխիկը»,-ասել է նա։Խոսելով վարակման ամենատարածված ուղիների մասին` բժիշկը հիշեցրել է նաև պիրսինգը, տատուաժն ու մատնահարդարումը, որոնք արվում են կասկածելի տեղերում, ինչպես նաև անկանոն սեռական կապերն ու միասեռականությունը։8 սեանս` անվճար. ՀՀ–ում առաջին անգամ պետական հոգեբանական աջակցություն են տրամադրումԻնչպես պատմել է Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան Առաջին պետական բժշկական համալսարանի նորարարական թերապիայի գիտահետազոտական բաժնի վարիչ Չավդար Պավլովը, հեպատիտ B-ի հիմնական ախտանշաններ են համարում որովայնի ծավալի և ոտքերի այտուցվածության ավելացումը: Սակայն նման դրսևորումները վկայում են, որ հիվանդությունն արդեն լուրջ փուլում է։ Բացի այդ, հեպատիտ B-ն կոնկրետ ախտանիշներ, հատկապես վաղ փուլերում, չունի:Ի՞նչն է «սպանում» ենթաստամոքսային գեղձը
https://arm.sputniknews.ru/20210801/um-hamare-seqsy-vtangavor-shog-exanakin-28485931.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/190/23/1902378_49:0:1550:943_1920x0_80_0_0_23776d2526beec7234b772b3a36a72ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, բժիշկ, հեպատիտ c, ատամնաբույժ
հասարակություն , հայաստան, բժիշկ, հեպատիտ c, ատամնաբույժ
Բժիշկն ասել է` որտեղ են առավել հաճախ վարակվում հեպատիտ В–ով
20:56 01.08.2021 (Թարմացված է: 21:12 01.08.2021) Ատամնաբույժի կաբինետում պետք է պահանջել, որ բժիշկը ձեր ներկայությամբ փակ տուփից հանի և փոխի բոլոր գործիքների գլխիկները։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու և Լոգինովի անվան լյարդի հիվանդությունների ախտորոշման եւ բուժման Մոսկվայի կլինիկական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Սերգեյ Բացկիխն ասել է, թե որտեղ են ամենից հաճախ վարակվում հեպատիտ B-ով: Ըստ բժշկի` խոսքն ատամնաբուժական կաբինետի մասին է, քանի որ մասնագետները հաճախ չեն պահպանում անվտանգության կանոնները: Նրա խոսքը մեջբերում է «
Говорит Москва» ռադիոկայանը։
«Թող ներեն ինձ ատամնաբույժ-գործընկերներս, առաջին տեղում թերևս հենց ատամնաբուժարանն է։ Հեպատիտ B-ի վիրուսով վարակվելու համար բավական է վարակված արյան մեկ հարյուրհազարերորդ միլիլիտրը»,-ասել է մասնագետը և ավելացրել, որ հեպատիտ С-ի վիրուսով շատ ավելի դժվար է վարակվել։
Նացկիխն ավելացրել է, որ պետք է բուժում ստանալ ստուգված տեղերում։
«Ատամնաբույժը չպետք է պարզապես բամբակով մաքրի և փոխի բոր-մեքենայի գլխիկը, այլ պետք է ձեր ներկայությամբ պահարանից հանի փակ, հերմետիկ տուփը և ձեր ներկայությամբ բացի գլխիկը»,-ասել է նա։
Խոսելով վարակման ամենատարածված ուղիների մասին` բժիշկը հիշեցրել է նաև պիրսինգը, տատուաժն ու մատնահարդարումը, որոնք արվում են կասկածելի տեղերում, ինչպես նաև անկանոն սեռական կապերն ու միասեռականությունը։
Ինչպես պատմել է Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան Առաջին պետական բժշկական համալսարանի նորարարական թերապիայի գիտահետազոտական բաժնի վարիչ Չավդար Պավլովը, հեպատիտ B-ի հիմնական ախտանշաններ են համարում որովայնի ծավալի և ոտքերի այտուցվածության ավելացումը: Սակայն նման դրսևորումները վկայում են, որ հիվանդությունն արդեն լուրջ փուլում է։ Բացի այդ, հեպատիտ B-ն կոնկրետ ախտանիշներ, հատկապես վաղ փուլերում, չունի: