ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ճանաչված հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ու երգչուհի Սոֆի Մխեյանը, որոնք մոտ ընկերուհիներ են, միասին մեկնել են հանգստի Թունիս։ Ընկերուհիներն իրենց էջերում արդեն հասցրել են ճամփորդությունից լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել։ Իսկ Նազենի Հովհաննիսյանը թռիչքից մանրամասներ է ներկայացրել։
View this post on Instagram
«Թռիչքը շատ հարմար ու հանգիստ էր. օդաչուները բարեհամբույր էին շատ, մեզ թույլ տվեցին խցիկից հետևել թռիչքին։ Թռիչքը 4 ժամ է տևում, խմիչքներն ու թեթև ուտելիքը վճարովի է, ուստի կարող եք երեխաների համար կանխավ ձեզ հետ մի բան վերցնել: Ունեցեք նաև մանրած դոլար՝ հեշտացնելու գնման ընթացքը»,–մանրամասնել է Նազենին:
View this post on Instagram
Նազենիի և Սոֆիի երկրպագուները նրանց բարի հանգիստ են մաղթել ու հարյուրավոր դրական մեկնաբանություններ գրել։
««Բարի հանգիստ»,«Երկուսիդ էլ շատ եմ սիրում, ուրախ ժամանց ձեզ»»,–գրել են նրանք։
Նազենիի հետևորդներից մեկն էլ նշել է, որ նույն հյուրանոցում 3 տարի առաջ է հանգստացել և հույս ունի, որ նրանք մեդուզաների չեն հանդիպի, քանի որ այս սեզոնին շատ են հանդիպում հենց թունիսյան ծովափերում։
«Ամեն դեպքում զզվելի են խայթում։ Օգնում է միայն լայմի հյութը...Հաճելի հանգիստ եմ մաղթում»,–գրել է նա։
Նազենին արձագանքել է և իրեն հատուկ ոճով գրել, որ այսօր իրեն մեդուզաներն արդեն խայթել են։
View this post on Instagram
«Բայց դե մեր «մեդուզաներից» հետո սրանց խայթն ի՞նչ է, որ...»,–գրել է նա։
Նշենք, որ ընկերուհիները հաճախ են միասին ժամանակ անցկացնում և ճամփորդում։
«39-ում կյանքը նոր է սկսվում. իմը որ` հաստատ». Նազենի Հովհաննիսյանը տոնում է տարեդարձը