ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարկը Ադրբեջանի զինված ուժերին կոչ է անում անմիջապես հետ քաշվել Հայաստանի տարածքից: Նա նման հայտարարություն է արել Twitter–ի իր էջում։
«Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել»,- նշել է Քեթրին Քլարկը։
Azerbaijan’s military forces must withdraw from Armenian lands immediately and stop the violence that has already cost multiple lives. Proud to have voted for Chairman @FrankPallone’s amendment to cut off military funding to Azerbaijan and to stand with the Armenian people. https://t.co/VG8sPT0Hi9
— Katherine Clark (@RepKClark) July 30, 2021
Նա հպարտությամբ նշել է, որ կողմ է քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի առաջարկած օրենսդրական ուղղումին, որը սահմանափակում է ԱՄՆ–ի կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին:
Հիշեցնենք, որ ըստ փաստաթղթի`Ադրբեջանին հաջորդ տարի չի կարող գումար հատկացվել միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով:
Նախորդ տարի այդ ծրագրերով Ադրբեջանը Վաշինգտոնից 1 մլն 600 հազար դոլար էր ստացել:
ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը Բաքվին. Կոնգրեսն ընդունել է Փալոնեի ուղղումը