ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Թուրքիան փորձում է Պակիստանին ներքաշել տարածաշրջանային գործընթացների մեջ, որ իրականացնի իր կայսերական հավակնությունները։ Այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։
Սաֆրաստյանը նշեց, որ դրա վկայությունն է Թուրքիայի, Ադրբեջանի ու Պակիստանի խորհրդարանների խոսնակների այցը Շուշի: Փորձագետը հիշեցրեց, որ Պակիստանը մինչ օրս չի ճանաչել Հայաստանը, այդ երկիրը Թուրքիայի ռազմական գործընկերն է, որն էլ իր հերթին լուրջ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին Արցախում պատերազմի ժամանակ:
Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, Թուրքիայի գործողություններն ուղղված են ոչ այնքան Հայաստանի, որքան Իրանի և այն պետությունների դեմ, որոնց հետ նա խնդիրներ ունի։ Պակիստանն իր հերթին, Հնդկաստանի հետ լուրջ հակասություններից բացի, խնդիրներ ունի նաև Իրանի հետ:
«Եվ այդ խնդիրների բեռով այն տարածաշրջան է մտնում։ Դա, բնականաբար, ոչ մի լավ բանի չի հանգեցնի», - համոզված է Սաֆրաստյանը։
Համանախագահ երկրների դեմարշը Շուշիում. ինչու է հայերին այդքան զարմացրել հունական ռևերանսը
Պակիստանը կարող է օգնել Թուրքիային որոշ միջուկային տեխնոլոգիաներ, ինչպես նաև ռազմական մշակումներ (մասնավորապես՝ չինական) ձեռք բերել։ Բանն այն է, որ Պեկինը չի վաճառում դրանք Անկարային, իսկ Իսլամաբադին դրանք հասանելի են։
«Պետք է հասկանալ, որ այսօրվա Թուրքիան մեծ հավակնություններ ունի, այն մտադիր է տնտեսապես ամենազարգացած երկրների տասնյակ մտնել։ Տարածաշրջանում այն ոչ թե Հայաստանի հետ մրցում է, այլ փորձում է դուրս մղել Ռուսաստանին», – նշեց Սաֆրաստյանը։
Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են որոշ հարցերի շուրջ, սակայն ընդհանուր առմամբ, այդ երկրները մրցակցում են միջազգային ասպարեզում։ Փորձագետը վստահ է, որ Հայաստանը պետք է վերակառուցի իր արտաքին քաղաքականությունը, ակտիվացնի և ընդլայնի համագործակցությունը բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների խոսնակները հուլիսի 29-ին այցելել են Շուշի։ Արրցախի ԱԳՆ-ն դատապարտել է այդ այցը՝ այն անվանելով անընդունելի եւ սադրիչ: Ստեփանակերտում վստահ են, որ այս այցի նպատակն է բացառել Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման հնարավորությունը:
Շուշի և Հադրութ այցելած դեսպանների երկրների ներկայացուցիչները հրավիրվել են ՀՀ ԱԳն