https://arm.sputniknews.ru/20210730/tenisist-karen-xachanov-olimpiada-28484916.html
Թենիսիստ Կարեն Խաչանովը Օլիմպիադայի եզրափակիչում է
Թենիսիստ Կարեն Խաչանովը Օլիմպիադայի եզրափակիչում է
Sputnik Արմենիա
Մարզիկ Կարեն Խաչանովը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում պարտության է մատնել իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստեին: 30.07.2021, Sputnik Արմենիա
2021-07-30T12:40+0400
2021-07-30T12:40+0400
2021-07-30T12:45+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1c/28465146_0:0:1600:906_1920x0_80_0_0_4bdbb19a50cdde123547e566cf760dc2.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1c/28465146_0:0:1600:1006_1920x0_80_0_0_50ae499c0e5bcfbecec703ff1af22442.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , հայաստան, կարեն խաչանով, օլիմպիական խաղեր
սպորտ , հայաստան, կարեն խաչանով, օլիմպիական խաղեր
Թենիսիստ Կարեն Խաչանովը Օլիմպիադայի եզրափակիչում է
12:40 30.07.2021 (Թարմացված է: 12:45 30.07.2021) Մարզիկ Կարեն Խաչանովը Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում պարտության է մատնել իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստեին:
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մենախաղում դուրս է եկել Տոկիոյի օլիմպիական խաղերի եզրափակիչ ու իր համար առնվազն արծաթե մեդալ ապահովել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խաչանովը հաղթել է Իսպանիայի ներկայացուցիչ Պաբլո Կարենյո-Բուստեին։
Երեկ Կարենյո-Բուստեն մրցապայքարից դուրս է թողել աշխարհի երկրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդևին:
Ավելի վաղ Խաչանովը դժգոհել էր, որ Օլիմպիադայի կազմակերպիչները խաղերը նշանակում են ամենաշոգ ժամերին: Թենիսիստը խոստովանել է, որ խաղերի սկիզբը տեղափոխելու շնորհիվ ֆրանսիացի Ուգո Ումբերի դեմ քառորդ եզրափակիչում խաղալը շատ ավելի հաճելի էր:
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում