«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող էր անկանխատեսելի հետևանքներով վնասվածք ստանալ Իտալիայի «Ռոմայի» և Պորտուգալիայի փոխչեմպիոն «Պորտուի» միջև ընկերական խաղում։
Երկրորդ խաղակեսի միջնամասում Պեպեն կոպտորեն հրեց Մխիթարյանին ու նրան գցեց խոտածածկի վրա։ Մխիթարյան ընկնելիս քիչ էր մնում` ոտքով դիպչի մրցակցի դեմքին։
Հենրիխը զայրացավ, և նրա զայրույթը միանգամայն արդարացի էր։ Խաղընկերոջն օգնության հասան «Ռոմայի» ֆուտբոլիստները, և խաղը քիչ էր մնում` վերածվի մասշտաբային ծեծկռտուքի։
«Թիմի կատարած ֆանտաստիկ աշխատանք». Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել ցնծացող մարզադաշտից
Հույզերը, բարեբախտաբար, երկար չապրեցին, բայց զարմանալիորեն` մրցավարը դեղին քարտ ցույց տվեց միայն Մխիթարյանին։
«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անմիջապես փոխարինեց Մխիթարյանին, Պեպեն փոխարինվեց մի քանի րոպե անց: