ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Ռուսաստանը չպետք է անհանգստանա Թուրքիայից Ուկրաինա մատակարարվող զենքի պատճառով: ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Մյուջահիթ Քյուչյուքյլմազը:
«Թուրքիան, կարգավորելով հարաբերությունները մի երկրի հետ, խնդիրներ չի ստեղծում մյուսի հետ հարաբերություններում։ Մենք խնձորը տարբերում ենք տանձից: Թուրքիան հնարավորություն ու դիվանագիտական հմտություններ ունի տարբեր երկրների հետ միաժամանակ բազմակողմ շփումներ և հարաբերություններ պահպանելու համար։ Մենք կշարունակենք հարաբերությունները տարբեր երկրների հետ մեր կարիքներին ու շահերին համապատասխան։ Այդ հարցում չպետք է անհանգստանան մեր դաշնակիցները, ընկերներն ու նրանք, ում հետ համագործակցում ենք մենք», - ասել է նա։
Հիշեցնենք` ապրիլի սկզբին թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի արտադրողը հայտարարել էր, որ Ուկրաինան արդեն գնել է իրենց համալիրները։ Մոսկվայում նշել էին, որ դա ուրախալի նորություն չէ, բայց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահեցրել էր, որ գործարքն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ:
«Bayraktar TB2» առաջին հարվածային անօդաչուն Թուրքիայից Ուկրաինա է հասել
Միաժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ անօդաչու թռչող սարքերը պետք են Ուկրաինայի վրա լայնածավալ հարձակման դեպքում Ռուսաստանին զսպելու համար:
Թուրքիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել