ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Մատաղիսում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 1 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Նշենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր 1616 աճյուն: