ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը կղեկավարի դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։ Նրա խոսքով՝ խմբակցության քարտուղարի պարտականությունները էլ կկատարի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը պատգամավորական յոթ մանդատ է ստացել։ 8-րդ գումարման ԱԺ-ում դաշինքը կներկայացնեն Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը։