Ավստրալացի լողորդ Արիարնե Տիտմուսի մարզիչ Դին Բոքսալը չի կարողացել զսպել իր հրճվանքը, երբ նրա սանը 400 մետր ազատ ոճի լողում դարձել է օլիմպիական խաղերի եզրափակիչի հաղթող։
Բոքսալը «գժվել» է Տիտմուսի արդյունքից հետո: Մարզիչն իր վրայից պոկել է բժշկական դիմակը, բղավել, բռունցքով հարվածել, գրեթե պոկել տրիբունաների պատնեշը, իսկ հետո ուրախությունից արտասվել։
Մարզչի մասնակցությամբ տեսանյութն արագորեն տարածվում է համացանցում։
Տիտմուսը հաղթել է 3 րոպե 56,59 վայրկյան արդյունքով` առաջ անցնելով ամերիկուհի Քեթի Լեդեկիից, որն օլիմպիական հնգակի չեմպիոն է ու աշխարհի 15-ակի չեմպիոն:
Արթուր Դալալոյանը պատմել է` ինչու է արտասվել օլիմպիական խաղերի որակավորման փուլում
Մինչև 2019 թվականը Լոդեկին 400 մետր ազատ ոճում չէր պարտվել ոչ մի խոշոր մրցաշարում, քանի դեռ չէր հայտնվել Տիտմուսը: Ավստրալուհին առաջին ջախջախիչ պարտությունը հասցրեց Կվանջուի աշխարհի առաջնությունում։ Երկրորդը գրանցվեց Տոկիոյի խաղերում. Լեդեկին առաջին անգամ պարտվեց օլիմպիական եզրափակիչում:
Ավստրալական թիմը բուռն ոգևորությամբ ընդունեց Արիարնեի «ոսկին»։ Բայց, իհարկե, ոչ այնքան բուռն, որքան նրա մարզիչը։
Հայազգի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց 32–րդ օլիմպիական խաղերում. լուսանկարներ