Օլիմպիական խաղեր. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից
Օլիմպիական խաղեր. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից
Sputnik Արմենիա
73 կգ քաշային կարգում 2018թ. Եվրոպայի չեմպիոնը չկարողացավ հաղթել Ղազախստանի ներկայացուցչին։ Հայ մարզիկի ելույթին հետևում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ 26.07.2021, Sputnik Արմենիա
73 կգ քաշային կարգում 2018թ. Եվրոպայի չեմպիոնը չկարողացավ հաղթել Ղազախստանի ներկայացուցչին։ Հայ մարզիկի ելույթին հետևում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկեց պարտությամբ։ 73 կգ քաշային կարգում 2018թ. Եվրոպայի չեմպիոն Կարապետյանը 1/16 եզրափակիչում զիջեց Ղազախստանը ներկայացնող Ժանսայ Սմագուլովին և դուրս մնաց հետագա պայքարից։
Օլիմպիական մրցումներում շատ հաճախ հաղթողի հիմնական հավակնորդների պայքարին խառնվում է ոչ ֆավորիտ համարվող մարզիկը։ Եվ հույս կար, որ Ֆերդինանդ Կարապետյանը կարող է խառնվել մեդալների համար մղվող պայքարին։ Սակայն մրցումների առաջին իսկ գոտեմարտում հայ ձյուդոիստը չկարողացավ միավոր վաստակել Ժանսայ Սմագուլովի հետ գոտեմարտում։ Եվ քանի որ ղազախ մարզիկը հետո պարտվեց կանադացի Արթուր Մարգելիդոնին, հայ ձյուդոիստը կորցրեց նույնիսկ բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորությունը։
Հայ մարզիկի ելույթին հետևում էր նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Մարզիչ Հովհաննես Դավիթյանը գոտեմարտից հետո դիմավորում է Ֆերդինանդ Կարապետյանին
Այսօր կեսօրին Հայաստանի օլիմպիականներից իր առաջին մենամարտը օլիմպիական մրցաշարում անցկացնելու է բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը։ 52կգ քաշային կարգում, առաջին մենամարտում Սողոմոնյանի մրցակիցն է լինելու անգլիացի Ջալալ Յաֆային։
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։