ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. «Բելավիա» ավիաընկերության` Մինսկ–Անթալիա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բոինգ–737»-ը նախ աղետի ազդանշան է միացրել Ռուսաստանի Վորոնեժի մարզի հատվածում, որոշվել է, որ օդանավը հենց այնտեղ էլ վայրէջք կկատարի, բայց ավելի ուշ որոշում է կայացվել, որ «Բոինգը» կընդունեն Մոսկվայում։
Արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ նախնական տվյալներով՝ օդանավի շարժիչներից մեկն է անսարք եղել:
Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը. տեսանյութ
Նա հավելել է, որ թռիչքի ժամանակ ճնշման տվիչը վթարային ազդանշան է տվել։ Օդանավում 207 մարդ է եղել, այդ թվում ՝ անձնակազմը։
Խաբարովսկի երկրամասում ինքնաթիռ Է կործանվել, մահացածներ կան. տեսանյութ