Սևանա լճի հատակին սիրո ինքնատիպ խոստովանություն, ամուսնության առաջարկ ու նշանադրություն է տեղի ունեցել:
Սիրահարված երիտասարդ Սիրաս Հակոբյանը, շուրջ մեկ ամիս շրջելով Սևանի ափերով ու նկարահանելով թռչնի բարձրությունից, ամենագեղեցիկ ափն է ընտրել, սուզվելու մեջ հմտացել, որպեսզի հուլիսի 11-ն անմոռանալի լինի իր և սիրելիի՝ Անի Արիստակեսյանի կյանքում։
«Կդառնա՞ս իմ կինը»,–ջրի հատակին հարցնում է տղան։ Ստանալով դրական պատասխանը` նա հանում է մատանին ու դնում Անիի մատին։
Համալիրում մեկ ամսում 30 ամուսնություն է գրանցվել . հանդիսավոր պայմանների պահանջարկը մեծ է
Երբ ջրից դուրս են գալիս, աղջիկը բղավում է, որ շատ է սիրում Սիրասին։
Տեսանյութը հրապարակել է Հայաստանի հանրային ռադիոն։