ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում նռնակներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Փրկարարները նկուղում հայտնաբերել են փաթեթավորած 2 հատ «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ՝ պայթուցիչով և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
35–ամյա տղամարդը պայթուցիչով նռնակը ձեռքին շրջել է Ճամբարակում. ոստիկանության տեսանյութը