00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուբակովը մեզ հետ որևէ կապ չունի. հետախույզ Վարդանովը հանդես է եկել հայտարարությամբ

© Sputnik / Asatur YesayantsВова Варданов
Вова Варданов - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Բաժանորդագրվել
Վովա Վարդանովը Ադրբեջանում դատապարտված Էդուարդ Դուբակովի հայտարարությունները աբսուրդ է համարում։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովը, որը ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում, ոչ մի կապ չունի «Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) կազմակերպության հետ: ՈՄԱ–ի ղեկավար Վովա Վարդանովի հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում։

В Баку начался суд над россиянином Эдуардом Дубаковым - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2021
Բաքվում ադրբեջանցի հետախույզին փորձում են ներկայացնել որպես հայ վարձկան

Ավելի վաղ Դուբակովը դատարանի նիստերից մեկում հայտարարել էր, որ բազմաթիվ անգամ եղել է Ղարաբաղում և մարզվել ՈՄԱ–ում, քանի որ կատարել է Ադրբեջանի արտաքին հետախուզության առաջադրանքը։ Ըստ նրա` Ղարաբաղի պատերազմից երկու տարի առաջ իրեն հավաքագրել են Մինսկում:

«Դուբակովն իր հայտարարությամբ, նաև առաջին ցուցմունքներում նշել էր, որ ինքը ՈՄԱ-ից է, մարզվել է ՈՄԱ-ում, և որ մենք իրեն Շուշի ու Ստեփանակերտ ենք տարել, ցույց տվել որպես ապագա մարտերի վայրեր: Դա, իհարկե, աբսուրդ է. մեր ամենասարսափելի երազում անգամ մենք չէինք պատկերացնի, որ հակառակորդը Շուշի կմտնի և Ստեփանակերտի մատույցներ կհասնի: Դուբակովը հեռախոսազանգ է ունեցել մեզ հետ, սակայն այդ ժամանակ, արդեն լինելով թուրքական գործակալ, լսելով, որ ՈՄԱ-ն ղեկավարում են հետախուզությանը կապված մարդիկ, վախեցել է բացահայտումից, այդ պատճառով անձնական կապի մեջ չի մտել և հետևաբար ոչ մի դասընթացի չի մասնակցել»,– գրել է Վարդանովը։

Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Նրա խոսքով` այս ամենը թուրքերի՝ ՈՄԱ-ի դեմ ուղղված հերթական պրոպագանդան է, ինչը բացատրվում է նրանով, որ թուրքերը, ի տարբերություն մեր հայրենակիցների, ՈՄԱ-ում տեսնում են մեծ, ռեալ ուժ, որը հետագայում կարող է խոչընդոտ դառնալ պանթուրքական և պանիսլամիստական իրենց հոսանքների համար:

Հիշեցնենք, որ Կուբանի Արմավիր քաղաքի բնակիչ 24-ամյա Էդուարդ Դուբակովին մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով (ահաբեկչություն, հանցավոր կազմակերպության մասնակցություն եւ սահմանի ապօրինի հատում): Նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք եւ զինամթերք պահելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության՝ նա ոչ միայն վարձկան է եղել 44-օրյա պատերազմի օրերին, այլև հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ահաբեկչական գործողություն է նախապատրաստել Բաքվի կենտրոնում։ Ադրբեջանի դատարանը Էդուարդ Դուբակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման։

Մառախուղի պատճառով կորած զինծառայողին ու վարորդին դեռ չեն գտել. ՊՆ

 

Լրահոս
0