ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ռուսաստանը մշտապես և հաջողությամբ կատարելագործում է իր սպառազինության տեսակները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ռազմածովային գլխավոր շքերթին՝ նվիրված ռուսական նավատորմի ստեղծման 325-ամյակին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ռուսաստանն ամենակարճ ժամանակում իր արժանի տեղն է զբաղեցրել առաջատար ծովային տերությունների շարքում, զարգացման հսկայական ճանապարհ է անցել՝ ունենալով այժմ օվկիանոսի գոտու հզոր նավեր և հրթիռային ատոմային սուզանավեր, ձեռք է բերել արդյունավետ ծովային ավիացիա, հուսալի համալիրներ ափամերձ պաշտպանության համար, ինչպես նաև սպառազինությունների նորագույն հիպերձայնային ճշգրիտ համակարգեր, որոնք մինչ այժմ աշխարհում նմանը չունեն, որոնք մենք անընդհատ ու հաջողությամբ կատարելագործում ենք», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանն իր ռազմածովային ներկայությունն ապահովել է համաշխարհային օվկիանոսի գրեթե բոլոր շրջաններում։