ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի-Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչներին ու մասնակիցներին և մաղթել, որ Օլիմպիադան կորոնավիրուսի համավարակի ժամանակ հույսի խորհրդանիշ դառնա: Նա ասել է դա Վատիկանում ավանդական կիրակնօրյա ուղերձի ժամանակ։
«Թող համաճարակի ժամանակ այդ խաղերը դառնան հույսի խորհրդանիշ, համընդհանուր եղբայրության խորհրդանիշ՝ առողջ սպորտային ոգու դրոշի ներքո։ Աստված օրհնի կազմակերպիչներին, մարզիկներին ու բոլոր նրանց, ովքեր աշխատում են սպորտի այս մեծ տոնի համար», - ասել է նա:
Կիրակնօրյա քարոզի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը հիշեցրել է սովի ողբերգության մասին, որը միլիոնավոր մարդիկ ապրում են աշխարհում բարիքների անարդար բաշխման պատճառով:
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։Երկրորդ փուլում Կարեն Խաչանովի մրցակիցն է լինելու ավստրալացի Ջեյմս Դակվորտը։
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում