ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային оլիմպիական խաղերի հրաձգության մրցաշարում Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչը՝ Էլմիրա Կարապետյանը, գրավել է 18-րդ տեղը։
Նա պայքարի էր դուրս եկել օլիմպիադայի երկրորդ օրը։ Կարապետյանը մասնակցել էր 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձևին՝ հավաքելով 573 միավոր:
Ցավոք, Կարապետյանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը։
Եզրափակիչ դուրս եկած 8 մարզուհիներից չեմպիոնի տիտղոսը նվաճել է ռուսաստանցի Վիտալինա Բացարաշկինան՝ 240,3 (օլիմպիական ռեկորդ)։
Փոխչեմպիոն է դարձել բուլղարացի Անտոանետա Կոստադինովան՝ 239,4 միավորով։
Բրոնզե մեդալակիրը չինացի Չժան Ցյանսինն է՝ 218,0։
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում