ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անձամբ է շնորհավորել 2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 և 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին Տոկիոյի 32–րդ ամառային օլիմպիական խաղերում հաղթական մեկնարկի կապակցությամբ և հայ բռնցքամարտիկին շարունակական հաղթանակներ մաղթել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Արդեն հայտնել ենք, որ բռնցքամարտի մրցաշարի 63 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Բաչկովը Տոկիոյում մենամարտեց Անտիգուայի ներկայացուցիչ Ալսթոն Ռայանի հետ և հաղթանակ տարավ 5։0 հաշվով։ Խաղը տևեց երեք ռաունդ, մրցավարների որոշումը միաձայն էր։
ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրւոթյան մեջ նշվում է, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի հաղթական մրցելույթին։
Բաչկովը հաջորդ մրցելույթում ուժերը կչափի ադրբեջանցի մարզիկ Ջավիդ Չալաբիևի հետ։
Հիշեցնենք` Տոկիոյի 32–րդ օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 23–ին և կավարտվեն օգոստոսի 7–ին։Երկրորդ փուլում Կարեն Խաչանովի մրցակիցն է լինելու ավստրալացի Ջեյմս Դակվորտը։
«Վաղը նավթ չենք վաճառելու, այլ...». ՀՀ նախագահը պատմել է` ում հետ ինչ է խոսել Տոկիոյում
Օլիմպիական խաղերն անցկացվում են մեկ տարի ուշացումով կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Օլիմպիադային կմասնակցի 206 երկրի 12500 մարզիկ։ Նրանք կմրցեն 33 մարզաձևում՝ պայքարելով 339 մեդալի համար։
Սպորտային այս տոնին Հայաստանը ներկայացնում են 17 մարզիկներ 8 մարզաձևերում:
Օլիմպիական հավաքական. ովքեր կներկայացնեն Հայաստանը Տոկիոյում