ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Իրաքի հետ Իրանի սահմանին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է «Իրաքի և Շամի իսլամական պետության», այլ կերպ ասած` ԴԱԻՇ իսլամիստական խմբավորման զինյալների։
Ինչպես հայտնում է Իրանի պետական Հեռուստառադիոյի ռուսական ծառայության Տելեգրամ–ալիքը՝ ահաբեկիչները փորձել են սահմանն անցնել ծպտված` կանացի հագուստներով։
Նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են ահաբեկիչներն իրավապահների հրահանգով հանում փարաջաներն ու բացում դեմքերը։ Ձերբակալված տղամարդիկ տեսանյութում շպարված են թերևս կասկածներ չհարուցելու համար։
Իրանական կողմի մեկնաբանությամբ՝ ահաբեկչական խմբավորման անդամները այդ կերպ նպատակ են ունեցել ներթափանցել Իրանի Խուզեստան նահանգ։
Հիշեցնենք` այս նահանգում վերջին օրերին բողոքի ալիք էր բարձրացել. պաշտոնական մեկնաբանության համաձայն` ջրի պակասի պատճառով։ Անկարգությունների հետևանքով մեկ մարդ մահացել էր։
Իրանի մայրաքաղաքում կարանտին է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով