Ռուս խաղաղապահները լեռնային ճանապարհներով ծանրաքաշ մեքենաների շարասյունները Արցախի Մարտունու շրջանի հեռավոր բնակավայրեր ուղեկցելու խնդիրներ են կատարել: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն անցկացրել են վարորդների ու մեքենաների զննում և շինարարական նյութերով ու պարենով վեց շարասյուններ ուղեկցել Լաչինի միջանցքով՝ հյուսիսային ու հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի – Կարմիր շուկա ու հակառակ ուղղությամբ:
Դիտորդական կետերի պատասխանատվության գոտիներում նույնպես ռուս խաղաղապահները ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժ են ապահովել։
Մարտունու շրջանի հեռավոր գյուղերում ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորների կողմից տարածքի ականազերծումից հետո կատարվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար պայմանների ստեղծման աշխատանքներ:
Իրադրության շուրջօրյա մոնիթորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում քսանյոթ դիտակետերում:
Ռուս խաղաղապահները 18 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ
Մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթուցիկ նյութերից մաքրվել է 3 հա տարածք և ստուգվել է 3 շենք Մարտունու շրջանում:
2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2201,5 հա տարածք, 657,3 կմ ճանապարհ, 1900 շենք, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթուցիկ առարկա:
Ռուս խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու միջոցառումների պահպանմամբ:
Հնարավոր միջադեպերը կանխելու համար Ադրբեջանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական կապ է պահպանվում: