00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նա խրտնեցրել է եվրոպացիներին ու 2 ոտքը դրել մի կոշիկի մեջ. ինչպես Յանշան շշպռեց Սորոսին

© AP Photo / Christian Hartmann / Pool Photo via APПремьер-министр Словении Янез Янса на пленарном заседании в Европейском парламенте (6 июля 2021). Страсбург
Премьер-министр Словении Янез Янса на пленарном заседании в Европейском парламенте (6 июля 2021). Страсбург - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Բաժանորդագրվել
Եվրամիության ղեկավարությունը ստանձնեց մի մարդ, որը շնորհավորել էր չընտրված Թրամփին

Եկեք անկեղծ լինենք։ Եվրամիության հանդեպ մեր հետաքրքրությունը հիմնականում փողային գործոնով է պայմանավորված։ Ավելի քան 2,5 միլիարդ եվրո կխոստանան՝ մենք էլ կսկսենք թեժ քննարկումներն ու խորը վերլուծությունները՝ բա ինչո՞ւ տվեցին, դիմացը ի՞նչ են պահանջելու, Ադրբեջանին ոնց որ թե շատ ավելի քիչ են տրամադրելու, դա հրաշալի է, բայց ա՛յ վրացիներին ինչո՞ւ եք ուզում 4 միլիարդ տալ, մեզնից ինչո՞վ են տարբերվում, և այլն։ Երբ փողի հարց չկա, Եվրամիության մասին իսպառ մոռանում ենք ու չենք էլ հետևում, թե ինչ է կատարվում այդ կառույցում։ Այնինչ այս ամսվա սկզբից Եվրամիության նախագահությունը վեց ամսով ստանձնել է Սլովենիան, որի վարչապետ Յանեզ Յանշայի նկատմամբ եվրոպացիները շատ մեծ վերապահումներ ունեն։ Բայց ոչինչ չեն կարող անել։

Здание Капитолия штата Техас в Остине - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Միշտ չէ, որ աշխատում է «Մեր դեմ խաղ չկա» հանրահայտ սկզբունքը

Ինչո՞ւ ոչինչ չեն կարող անել։ Տեսեք։ Եվրամիությունն ունի յոթ ղեկավար մարմին։ Խոստովանեմ՝ ես էլ դրանցից առանձնապես գլուխ չեմ հանում։ Ու երբ մեր լրատվամիջոցները գրում են «ԵԽ», միշտ հարցնում եմ՝ ի՞նչ է նշանակում «ԵԽ»։ Դա Եվրոպայի խորհո՞ւրդն է, որը Ստրասբուրգում ունի Խորհրդարանական վեհաժողով, որտեղ տարին չորս անգամ նիստերի են մասնակցում մեր պատգամավորները։ Թե՞ ԵԽ-ն նշանակում է Եվրոպական խորհուրդ, որի ղեկավար Շառլ Միշելը մի քանի օր առաջ Բրյուսելից եկել էր Երևան։ Բայց համոզված եմ, որ դուք ինձնից շատ ավելի լավ եք ծանոթ Եվրամիության կառույցներին ու գիտեք, որ դրանցից առնվազն մեկում ամեն ինչ որոշվում է ոչ թե ընտրելով կամ նշանակելով, այլ մեխանիկորեն։ Այո′, շատ ճիշտ եք, խոսքը Եվրամիության խորհրդի մասին է, որտեղ գործում է ռոտացիոն սկզբունքը, այսինքն ամեն կես տարին մեկ ղեկավարությունը ստանձնում է հերթական երկիրը՝ անկախ այն բանից, թե ինչպես են այդ երկրին և նրա ղեկավարներին վերաբերվում մնացած պետությունները։

Կորոնավիրուսի ժամանակ սիրուհու հետ համբուրվելը վտանգավոր է, կամ մի հրաժարականի պատմություն

Ինչո՞վ է եվրոպացիներին խրտնեցրել Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան, որի նախագահությանն այնուամենայնիվ նրանք ստիպված են լինելու դիմանալ մինչև այս տարվա վերջը։ Ինչպես ասում են, կողի ընկնող և երկու ոտքը մի կոշիկի մեջ դնող գործիչ է, իսկ այդպիսիներին քչերն են սիրում։ Միայն մեկ օրինակ բերեմ։ Շատերը համոզված են, որ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, որի մասին մեզ մոտ՝ Հայաստանում էլ են վիճում, այնուամենայնիվ կարևոր գործ է անում՝ առաջ տանելով ժողովրդավարության, ազատ խոսքի և մարդու իրավունքների գաղափարները։ Հիմա տեսեք, թե սոցիալական ցանցերից մեկում դիմելով Սորոսին, ինչ է գրում Սլովենիայի վարչապետը. «Ես ձեզ կխնդրեի հեռու մնալ Եվրոպայից։ Ձեր կեղտոտ փողերը և այսպես կոչված ոչ կառավարական կազմակերպությունները հակամարտություններ հրահրող ամենալուրջ սադրիչներն են դարձել մեր մայրցամաքում՝ ոչնչացնելով ժողովրդավարությունն ու վստահությունը ժողովուրդների միջև»։

Участники мероприятия - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Բարձրաստիճան հայի բախտը Երկրի հակառակ կողմերում

Իսկ մի հինգ տարի առաջ, երբ Եվրոպայում ծավալվեց ներգաղթյալների աննախադեպ ներհոսքի հետ կապված ճգնաժամը, Սլովենիան առաջինը սկսեց պատեր կառուցել եվրոպական այլ երկրների հետ իր սահմաններին։ Ոմանք նաև կատակով ասում են. «Սլովենացի Յանշան ավելի շատ է սիրում Դոնալդ Թրամփին, քան նույնիսկ նախկին նախագահի կինը՝ սլովենուհի Մելանիան»։ Բայց դե երևի ճիշտ են նրանք, ովքեր պնդում են՝ ցանկացած կատակի մեջ ճշմարտության հատիկ կա։

Ի՞նչ սկզբունքայնություն և հայրենասիրություն. մարդը մարդ է թե՛ Հայաստանում, թե՛ Մոլդովայում

Անցած տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններից անմիջապես հետո Սլովենիայի վարչապետը, չսպասելով վերջնական արդյունքներին, Թրամփի վերընտրվելու կապակցությամբ շնորհավորեց հանրապետականներին ։ Երբ պարզվեց, որ իրականում նախագահ է դարձել Ջո Բայդենը, Twitter–ի օգտատերերից մեկն այսպիսի հեգնական բան գրեց. «Սլովենիայի վարչապետը զանգահարում է Վաշինգտոն և ասում. «Ցավակցում եմ «Չելենջեր» հրթիռի հետ պատահած վթարի առթիվ»։ Սպիտակ տնից զարմացած պատասխանում են. «Բայց ախր «Չելենջերը» դեռ 15 րոպեից նոր պիտի թռչի»։ «Վա՞յ, կներե՛ք,– ասում է Յանշան,– ավելացնելով՝ դե, ես կես ժամից նորից կզանգեմ»։

Հանուն ճշմարտության հիշեցնեմ, որ նման մի բան մեզ հետ էլ է պատահել դեռ գրեթե 20 տարի առաջ, երբ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարը որոշեց ողջ աշխարհից առաջ ընկնել և առաջինը շնորհավորել Վիկտոր Յանուկովիչին՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելու կապակցությամբ, այնինչ ընդամենը մի քանի օրից նախագահ դարձավ Վիկտոր Յուշչենկոն։ Բայց Յանեզ Յանշան նաև կարող է շատ լավ օրինակ ծառայել մեր պարտված ընդդիմության համար։ Ժամանակին նրա ստեղծած քաղաքական ուժի վարկանիշն ընդամենը 3 տոկոս էր, մի քանի տարվա համառ ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ այդ ցուցանիշը տասնապատկվեց և հաջորդ ընտրություններից հետո Յանշան վարչապետ դարձավ։ Համաձայնե՛ք` մտածելու բան կա։

Ֆրանսիացիները տապալեցին միապետությունը՝ է՛լ ավելի անսահմանափակ միապետություն ստանալով

Լրահոս
0