00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու». երգչուհի Մաքսիմի վիճակում տեղաշարժ կա

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցПевица MакSим (Марина Абросимова)
Певица MакSим (Марина Абросимова)  - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2021
Բաժանորդագրվել
Երգչուհին արդեն գրեթե մեկուկես ամիս է՝ պայքարում է կյանքի համար. նրան միացված է արհեստական շնչառության սարք։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Երգչուհի Մաքսիմի (Մարինա Աբրոսիմովա) առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Ուրախ լուրը Instagram-ի իր էջում հայտնել է երգչուհու ներկայացուցիչ Մարգարիտա Սոկոլովան։

Певица MакSим (Марина Абросимова) на музыкальной промо-акции (11 апреля 2018). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
«Մաքսիմը գիտակցության չի եկել». երգչուհու ներկայացուցիչը հերքել է նրա խոստովանահորը

«Կարող եմ հստակ ասել, որ Մարինայի վիճակում բարելավում կա։ Նրանով զբաղվում է բժիշկների աստղային կազմը։ Գերազանց պայմաններ են, գերժամանակակից սարքավորումներ։ Ոչ մի կասկած չկա, որ ամեն ինչ լավ է լինելու», - գրել է նա։

Նա նշել է, որ երգչուհու օրգանիզմը բավականին թուլացել է, «բայց այն, որ շարժվում են դեպի բարելավում, այլ ոչ թե վատթարացում, այսօրվա դրությամբ փաստ է»:

«Իհարկե, ամենայն հավանականությամբ, շատ երկարատև բուժման և վերականգնման փուլեր կլինեն», - հավելել Է Սոկոլովան:

Երգչուհի Մաքսիմի վիճակը ծանր է. նրա առողջության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

Հիշեցնենք, որ երգչուհուն հոսպիտալացնելու մասին հայտնի դարձավ հունիսի 16-ին։ Սոցցանցերի իր էջերում նա պատմել էր, որ դեռ հունիսի 11-ին իրեն վատ է զգացել, սակայն COVID-19-ի թեստը բացասական է եղել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բժիշկները ստիպված են եղել նրան գցել արհեստական կոմայի մեջ։

Երգչուհի Մաքսիմի վիճակը կրկին վատացել է. նրա թոքերում թարախաբորբոքային պրոցես է սկսվել

Լրահոս
0