ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Ուկրաինան տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Wildberries ռուսական ընկերության նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը, որով Ուկրաինայի նախագահ Վլադինիր Զելենսկին գործողության մեջ է դնում Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի որոշումը, ստորագրվել է այսօր։ Փաստաթուղթը հրապարակվել է նախագահի կայքում։
Նշվում է, որ պատժամիջոցները տարածվում են նաև ընկերության` Ռուսաստանում, Հայաստանում, Լեհաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Ղրղզստանում և Ղազախստանում գործող ստորաբաժանումների վրա։
Wildberries–ից բացի, Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի պատժամիջոցների տակ են հայտնվել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Ղրիմի վարչակազմի հետ կապ ունեցող մի շարք կազմակերպություններ։
Արևմուտքը համաձայնվել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները. Ռոհանի
Նշված ընկերություններից բացի պատժամիջոցային ցանկում են հայտնվել նաև Ֆրանսիայում գրանցված, սակայն Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ առնչություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունները։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից։