ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը։
Կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական, առևտրային և ներդրումային համագործակցության զարգացման հետ կապված հարցեր:
Վոլվաչը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ կիսվել ամենատարբեր ոլորտներում իր պրակտիկայով և առաջադեմ լուծումներով։
«Մեր երկիրը կարող է առաջարկել արդյունավետ լուծումներ տրանսպորտային, էներգետիկ, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, Հայաստանի Հանրապետությունում և Անդրկովկասում հեռանկարային ներդրումային նախագծերի իրականացման ուղղությամբ»,–հայտնել է փոխնախարարը:
«Դեռ սպասել է պետք». Կոպիրկինը` Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցի մասին
Նա պատմել է, որ ՌԴ–ն 2022-2025 թվականների տնտեսական համագործակցության նոր ծրագիր է մշակում: Բացի այդ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի և Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հանձնարարությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ՝ երկու երկրների էկոնոմիկայի փոխնախարարների նախագահությամբ տնտեսական և ներդրումային փոխգործակցության խորացման հարցերով։