ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Հուլիսի 21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռ բարձրացած արշավախմբի անդամներից մեկն ունի վատ ինքնազգացողություն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Կոտայքում մեքենան գլորվել է ձորը, վարորդի դին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները
Ըստ տեղորոշման կոորդինատների պարզվել է, որ արշավախումբը գտնվում է Շիրակի մարզի վարչական տարածքում՝ մոտ 3300 մ բարձրության վրա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Փրկարարների ուղեկցությամբ արշավախմբի անդամներն անվնաս իջել են Արագածից։