00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույն «կարտերի կալոդը» խառնում են. Քոչարյանը՝ պաշտպանության նախարարի փոփոխության մասին

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян на пресс-конференции лидеров блока "Айастан" (22 июня 2021). Еревaн
Роберт Кочарян на пресс-конференции лидеров блока Айастан (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ նման կարգի փոփոխություններին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ, իր գնահատմամբ, դրանք ոչ թե մտածված ու լուրջ նպատակներ հետապնդող փոփոխություններ են, այլ «փոփոխություն` փոփոխության համար»։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Պաշտպանության ոլորտում տեղի ունեցող փոխատեղումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համեմատում է խաղաքարտերը խառնելու ու դրանցից պատահական մեկն ընտրելու հետ։ Նման համեմատություն նա արեց այսօր «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում` մեկնաբանելով պաշտպանության նախարարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանին Արշակ Կարապետյանով փոխարինելու Փաշինյանի որոշումը։

Вазген Манукян на акции протеста на проспекте Баграмяна (6 марта 2021). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

«Բրավո, շնորհավորում եմ, մենք շատ արագ ունենալու ենք մարտունակ բանակ։ Դուք լո՞ւրջ եք վերաբերվում նման կարգի նշանակումներին։ Նույն «կարտերի կալոդը» այսպես խառնում են ու այդ «կալոդից» ինչ–որ դեմքեր են քաշում»,– ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նշեց, որ նման կարգի փոփոխություններին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ, իր գնահատմամբ, դրանք ոչ թե մտածված ու լուրջ նպատակներ հետապնդող փոփոխություններ են, այլ «փոփոխություն` փոփոխության համար»։

«Նույն կադրային բանկով ինչ–որ վերափոխումներով իմիտացիա ստեղծել, թե ինչ–որ բան ենք անում»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է բանակի ներկա վիճակին, Քոչարյանի խոսքով, բանակի ներսում այսօր էական ոչինչ չի կատարվում։

«Մենք չգիտենք մեր մարդկային կորուստների հստակ թիվը, չի հրապարակվել նաև նյութական կորուստների մասին, չգիտենք, թե ինչ ծրագրեր են իրականացվում բանակի մարտունակությունը վերականգնելու համար։ Եվ չեմ կարծում, թե սա իշխանությունների համար համար մեկ խնդիր է։ Ես չեմ տեսնում որևէ քայլ բանակի մարտունակության բարձրացման համար։ Տպավորությունն այնպիսին է, որ սա առաջնահերթություն չէ իշխանությունների համար»,– ասաց նա։

Կնշանակի խաչ քաշել Ղարաբաղի ապագայի վրա. Քոչարյանը նոր փաստաթղթի ստորագրում է կանխատեսում

Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Մամուլում լուրեր են պտտվում, որ նրա փոխարեն նշանակվելու է Արշակ Կարապետյանը, որը երեկ ազատվեց ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Լրահոս
0