ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի - Sputnik. Ավստրիացի Մաթիաս Բրանդշտետերը, որը նամակ էր գրել Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով չկորցնել հավատը Եվրոպայի հանդեպ, նվերներ է ստացել Ռուսաստանի նախագահից:
10-ամյա տղան նամակը գերմաներեն է գրել ու ՌԴ նախագահին փոխանցել Ավստրիայում ՌԴ դեսպանի միջոցով:
Մաթիասը գրել է, որ Եվրոպան ու Ռուսաստանը տնտեսապես միմյանց հետ կապված մերձավոր հարևաններ են և պետք է շատ ավելի սերտ համագործակցեն:
Մենք ինքներս կորոշեք ազգային շահերը և կարմիր գիծը. Պուտին
«Եվրոպայում շատ մարդիկ կան, որոնք լավ են տրամադրված Ռուսաստանի հանդեպ և կցանկանային ավելի սերտ համագործակցել ՌԴ–ի հետ»,- նշել է նա։
Զվարճալի միջադեպ. ինչպես Պուտինը գցեց Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը
Ի պատասխան Ռուսաստանի նախագահը, ինչպես և խնդրել էր տղան, իր լուսանկարն է ուղարկել ինքնագրով և մի քանի գիրք Ռուսաստանի ու Մոսկվայի մասին։
Պուտինը Ուկրաինայի մասին հոդված է գրել, որը հրապարակվել է Կրեմլի կայքում