ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Այսօր երեկոյան Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, տեղեկացնում է «Հրապարակը»: Ըստ պարբերականի՝ կրակոցները հնչել են Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել են սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայի միջից՝ ինչ-որ քաղաքացու ոտքին:
Նախնական տվյալներով՝ կա մեկ վիրավոր։
Դեպքի վայրում աշխատում են քրեագետները, որոնք ժապավենով փակել են տարածքը։