ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ջրատարի վթարով պայմանավորված՝ հուլիսի 18-ին, ժամը 11:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Խաչփառ և Ազատաշեն գյուղերում կդադարեցվի ջրամատակարարումը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Ինչո՞ւ է ծորակից պղտոր ջուր հոսում, կամ ինչ պետք է անի «Վեոլիա ջուր» ընկերությունը
Բացի այդ, այսօր ժամը 11:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի վերին հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։