Ահա և ավարտվեց կինոյի տոնի վերջին օրը Կրուազետում։ Աստղերը պատրաստել էին իրենց նրբագեղ զգեստները, գործի էին դրվել շլացուցիչ ադամանդներն ու, իհարկե, անկեղծ ժպիտները:
Մինչ հանդիսատեսը սրտատրոփ սպասում էր երեկոյի գլխավոր պահին՝ հաղթողների հայտարարմանն ու մրցանակների հանձնմանը, մի փոքր աննկատ մնաց Կաննի կարմիր գորգով աստղերի վերջին անցումները։ Իսկ աշխարհահռչակ աստղեր կրկին փայլում էին այնտեղ։
Ի դեպ, Կաննի կինոփառատոնում ցուցադրվեց նաև Արցախի մասին «Երբ քամին հանդարտվի» (Si le vent tombe) ֆիլմը։ Ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը։ Ցուցադրությունը կայացել է «Օլիմպիա» կինոթատրոնում։
Շերոն Սթոունը, Ռոզամունդ Փայքը, Թիլդա Սուինթոնը, Ադել Էկզարկոպուլոսը ու բազմաթիվ դերասաններ թանկարժեք իրերի փայլ ու պայծառ ժպիտները պարգևեցին: Sputnik Արմենիա-ի ֆոտոթղթակից Ասատուր Եսայանցի սուր աչքից ոչինչ ու ոչ ոք չի վրիպել։