ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Այս գիշեր դժբախտ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. 37-ամյա տղամարդը ցած է նետվել Նոր Հաճնի կամրջից. գրում է Shamshyan.com–ը։
«Ժամը 00:10–ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից իրեն ցած է նետել: Գիշերը բարձր ռելիեֆի և մթության պատճառով որոշում է կայացվել որոնողական աշխատանքները մինչև լույսը բացվելը դադարեցնել»,–գրում է կայքը։
Առավոտյան ժամը 06:00-ից փրկարարներն ու ոստիկանության ծառայողները շարունակել են որոնողական աշխատանքները և դժվարանցանելի տեղանքում հայտնաբերել են տղամարդու դին:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, որն իրեն պատկանող «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա՝ ցած նետվել: