00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
24 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:00
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թաքնված» կրծքեր ու այլ բարեմասնություններ. ով ինչ հագուստով զարմացրեց Կաննում

Բաժանորդագրվել
Կորոնավիրուսի համավարակն ու սահմանափակումները նախորդ տարի մեզ զրկեցին Կաննի կինոփառատոնի մասնակիցների ու հյուրերի հոյակապ հագուստների շքերթով հիանալու հնարավորությունից։ Աստղերն այս տարի լրացրին այդ բացը։

Փարթամ ու կիպ, գույնզգույն ու փայլփլուն, փետուրներով ու առանց փետուրների, բոլոր ոճերի զգեստներն ու կոստյումները պայքարեցին «լավագույններից լավագույնի» տիտղոսի համար։

Ռուսաստանցի դերասանուհին Կանն է գնացել մերկ մարմնին հագած էժան պիջակով. լուսանկար

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցին հաջողվել է որսալ Կաննի կարմիր գորգին հայտնված ամենազարմանալի հագուստները։

Ձեր դատին ենք ներկայացնում Sputnik Արմենիայի լուսանկարների ընտրանին։

Թիլդա Սուինթոնի մազերը բիզ-բիզ կանգնեցին․ ի՞նչ է կատարվում Կաննում

© Sputnik / Asatur YesayantsԱմերիկացի մոդել Բելլա Հադիդը Schiaparelli Haute Couture զգեստով։ Բոլորի ուշադրության կենտրոնում հայտված պատյան-շրջազգեստը՝ խիտ բրդից, խոր լանջաբացվածքով, երկար օվացիաների է արժանի ոչ միայն դերձակների վարպետության, այլև հետաքրքիր դիզայնի շնորհիվ։ Բրոնխների տեսքով ծանր վզնոցը այլաբանորեն հայտարարում է․ գնահատե՛ք շնչելու հնարավորությունը։ Հանրությունն անմիջապես յուրացրեց դասը։
Ամերիկացի մոդել Բելլա Հադիդը Schiaparelli Haute Couture զգեստով։ Բոլորի ուշադրության կենտրոնում հայտված պատյան-շրջազգեստը՝ խիտ բրդից, խոր լանջաբացվածքով, երկար օվացիաների է արժանի ոչ միայն դերձակների վարպետության, այլև հետաքրքիր դիզայնի շնորհիվ։ Բրոնխների տեսքով ծանր վզնոցը այլաբանորեն հայտարարում է․ գնահատե՛ք շնչելու հնարավորությունը։ Հանրությունն անմիջապես յուրացրեց դասը։ - Sputnik Արմենիա
1/18
Ամերիկացի մոդել Բելլա Հադիդը Schiaparelli Haute Couture զգեստով։ Բոլորի ուշադրության կենտրոնում հայտված պատյան-շրջազգեստը՝ խիտ բրդից, խոր լանջաբացվածքով, երկար օվացիաների է արժանի ոչ միայն դերձակների վարպետության, այլև հետաքրքիր դիզայնի շնորհիվ։ Բրոնխների տեսքով ծանր վզնոցը այլաբանորեն հայտարարում է․ գնահատե՛ք շնչելու հնարավորությունը։ Հանրությունն անմիջապես յուրացրեց դասը։
© Sputnik / Asatur YesayantsՔենդիս Սուեյնփոուլ, զգեստը՝ Etro։ Արդեն դժվար է հաշվել, թե սուպերմոդելը քանի անգամ է ցնցող տեսքով հայտնվել Կաննում։ Այս տարվա կոմբինեզոնն ընդգծում էր Քենդիսի ոչ պակաս կատարյալ կազմվածքը։ Կտորի և մոդելի մաշկի երանգները գրեթե չէին տարբերվում, այդ պատճառով տպավորություն էր ստեղծվում, որ նա ոտքից գլուխ պատված է բյուրեղներով։ Այս փայլը մենք հաստատ երկար կհիշենք։
Քենդիս Սուեյնփոուլ, զգեստը՝ Etro։ Արդեն դժվար է հաշվել, թե սուպերմոդելը քանի անգամ է ցնցող տեսքով հայտնվել Կաննում։ Այս տարվա կոմբինեզոնն ընդգծում էր Քենդիսի ոչ պակաս կատարյալ կազմվածքը։ Կտորի և մոդելի մաշկի երանգները գրեթե չէին տարբերվում, այդ պատճառով տպավորություն էր ստեղծվում, որ նա ոտքից գլուխ պատված է բյուրեղներով։ Այս փայլը մենք հաստատ երկար կհիշենք։ - Sputnik Արմենիա
2/18
Քենդիս Սուեյնփոուլ, զգեստը՝ Etro։ Արդեն դժվար է հաշվել, թե սուպերմոդելը քանի անգամ է ցնցող տեսքով հայտնվել Կաննում։ Այս տարվա կոմբինեզոնն ընդգծում էր Քենդիսի ոչ պակաս կատարյալ կազմվածքը։ Կտորի և մոդելի մաշկի երանգները գրեթե չէին տարբերվում, այդ պատճառով տպավորություն էր ստեղծվում, որ նա ոտքից գլուխ պատված է բյուրեղներով։ Այս փայլը մենք հաստատ երկար կհիշենք։
© Sputnik / Asatur YesayantsԿոկո Ռոշա, զգեստը՝ Dior։ Մեզ ամենից շատ դուր եկավ մեկ կերպարում հավերժական դասականի համադրումը ժամանակակից միտումների հետ․ դասական ձևվածք + մոդայիկ ցանցավոր բոդի։ Ավելացրեք դրամատիկ դիմահարդարում, և առանձնահատուկ միջոցառման բարդ կերպարը պատրաստ է։ Փխրուն Կոկոյի հագին հետաքրքիր մուգ գույների զգեստը բացառիկ նրբագեղ տեսք ուներ, մասամբ՝ կեցվածք ընդունելու նրա վարպետության շնորհիվ։
Կոկո Ռոշա, զգեստը՝ Dior։ Մեզ ամենից շատ դուր եկավ մեկ կերպարում հավերժական դասականի համադրումը ժամանակակից միտումների հետ․ դասական ձևվածք + մոդայիկ ցանցավոր բոդի։  Ավելացրեք դրամատիկ դիմահարդարում, և  առանձնահատուկ միջոցառման բարդ կերպարը պատրաստ է։ Փխրուն Կոկոյի հագին հետաքրքիր մուգ գույների զգեստը բացառիկ նրբագեղ տեսք ուներ, մասամբ՝ կեցվածք ընդունելու նրա վարպետության շնորհիվ։  - Sputnik Արմենիա
3/18
Կոկո Ռոշա, զգեստը՝ Dior։ Մեզ ամենից շատ դուր եկավ մեկ կերպարում հավերժական դասականի համադրումը ժամանակակից միտումների հետ․ դասական ձևվածք + մոդայիկ ցանցավոր բոդի։ Ավելացրեք դրամատիկ դիմահարդարում, և առանձնահատուկ միջոցառման բարդ կերպարը պատրաստ է։ Փխրուն Կոկոյի հագին հետաքրքիր մուգ գույների զգեստը բացառիկ նրբագեղ տեսք ուներ, մասամբ՝ կեցվածք ընդունելու նրա վարպետության շնորհիվ։
© Sputnik / Asatur YesayantsԿառլա Բրունի, զգեստը՝ Celine․ Գեղեցկության խորհրդանիշ իտալուհին և Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը նուրբ երկնամոխրագույն զգեստ էր ընտրել։ Մեր օրերում այսքան կանացի կերպար հազվադեպ է հանդիպում, ուստի բոլորը շունչ պահեցին։
Կառլա Բրունի, զգեստը՝ Celine․ Գեղեցկության խորհրդանիշ իտալուհին և Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը նուրբ երկնամոխրագույն զգեստ էր ընտրել։ Մեր օրերում այսքան կանացի կերպար հազվադեպ է հանդիպում, ուստի բոլորը շունչ պահեցին։  - Sputnik Արմենիա
4/18
Կառլա Բրունի, զգեստը՝ Celine․ Գեղեցկության խորհրդանիշ իտալուհին և Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը նուրբ երկնամոխրագույն զգեստ էր ընտրել։ Մեր օրերում այսքան կանացի կերպար հազվադեպ է հանդիպում, ուստի բոլորը շունչ պահեցին։
© Sputnik / Asatur YesayantsԼեոնի Հանն, զգեստը՝ Tony Ward Couture․ Ֆրանսիական Ռիվիերայի արևի շողերում համբուրգցի բլոգերի հոսուն զգեստը շողում էր բոլոր հնարավոր գույներով։ Շրջազգեստի՝ ամեն վայրկյան փոփոխվող գունապնակն ու եթերայնությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ։
Լեոնի Հանն, զգեստը՝ Tony Ward Couture․  Ֆրանսիական Ռիվիերայի արևի շողերում համբուրգցի բլոգերի հոսուն զգեստը շողում էր բոլոր հնարավոր գույներով։  Շրջազգեստի՝ ամեն վայրկյան փոփոխվող գունապնակն ու եթերայնությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ։ - Sputnik Արմենիա
5/18
Լեոնի Հանն, զգեստը՝ Tony Ward Couture․ Ֆրանսիական Ռիվիերայի արևի շողերում համբուրգցի բլոգերի հոսուն զգեստը շողում էր բոլոր հնարավոր գույներով։ Շրջազգեստի՝ ամեն վայրկյան փոփոխվող գունապնակն ու եթերայնությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ։
© Sputnik / Asatur YesayantsԼեոնի Հանն, զգեստը՝ Tony Ward Couture․ Ֆրանսիական Ռիվիերայի արևի շողերում համբուրգցի բլոգերի հոսուն զգեստը շողում էր բոլոր հնարավոր գույներով։ Շրջազգեստի՝ ամեն վայրկյան փոփոխվող գունապնակն ու եթերայնությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ։
Լեոնի Հանն, զգեստը՝ Tony Ward Couture․  Ֆրանսիական Ռիվիերայի արևի շողերում համբուրգցի բլոգերի հոսուն զգեստը շողում էր բոլոր հնարավոր գույներով։  Շրջազգեստի՝ ամեն վայրկյան փոփոխվող գունապնակն ու եթերայնությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ։ - Sputnik Արմենիա
6/18
Լեոնի Հանն, զգեստը՝ Tony Ward Couture․ Ֆրանսիական Ռիվիերայի արևի շողերում համբուրգցի բլոգերի հոսուն զգեստը շողում էր բոլոր հնարավոր գույներով։ Շրջազգեստի՝ ամեն վայրկյան փոփոխվող գունապնակն ու եթերայնությունը չէին կարող անտարբեր թողնել մեզ։
© Sputnik / Asatur YesayantsԿյարա Ֆերրանյի, զգեստը՝ Giambattista Valli։ Նեոնային երանգներն այս տարի քիչ էին, եթե մենք մեր հաշվարկներում չենք սխալվել, ընդամենը երկու նման զգեստ կար։ Մեր ուշադրությունը գրավեց այս մեկը՝ իտալուհի բլոգերի հագին։ Ֆրանսիական Giambattista Valli նորաձևության տունը զգեստը կարել է հատուկ պատվերով։ Լանջաբացվածքի հատվածը զարդարված է վերամշակված ալյումինից պատրաստված ծաղիկներով․ նույն նյութը Nespresso ապրանքանիշն օգտագործում է սուրճի կապսուլաների համար։ Բավականին արդյունավետ կոլաբորացիա է ստացվել։
Կյարա Ֆերրանյի, զգեստը՝ Giambattista Valli։ Նեոնային երանգներն այս տարի քիչ էին, եթե մենք մեր հաշվարկներում չենք սխալվել, ընդամենը երկու նման զգեստ կար։ Մեր ուշադրությունը գրավեց այս մեկը՝ իտալուհի բլոգերի հագին։ Ֆրանսիական Giambattista Valli նորաձևության տունը զգեստը կարել է հատուկ պատվերով։ Լանջաբացվածքի հատվածը զարդարված է վերամշակված ալյումինից պատրաստված ծաղիկներով․ նույն նյութը Nespresso ապրանքանիշն օգտագործում է սուրճի կապսուլաների համար։ Բավականին արդյունավետ կոլաբորացիա է ստացվել։  - Sputnik Արմենիա
7/18
Կյարա Ֆերրանյի, զգեստը՝ Giambattista Valli։ Նեոնային երանգներն այս տարի քիչ էին, եթե մենք մեր հաշվարկներում չենք սխալվել, ընդամենը երկու նման զգեստ կար։ Մեր ուշադրությունը գրավեց այս մեկը՝ իտալուհի բլոգերի հագին։ Ֆրանսիական Giambattista Valli նորաձևության տունը զգեստը կարել է հատուկ պատվերով։ Լանջաբացվածքի հատվածը զարդարված է վերամշակված ալյումինից պատրաստված ծաղիկներով․ նույն նյութը Nespresso ապրանքանիշն օգտագործում է սուրճի կապսուլաների համար։ Բավականին արդյունավետ կոլաբորացիա է ստացվել։
© Sputnik / Asatur YesayantsՋեսիկա Չեսթեյն, զգեստը՝ Dior․ Սևի ու կարմիրի համադրությունը հավերժական է, հենց այդ հնարքից էլ որոշել էր օգտվել հայտնի դերասանուհին։ Ֆրանսիական նորաձևության տան ստեղծած միագույն զգեստը լրացնում էին Chopard-ի ադամանդները, դիմահարդարումը, կապված մազերն ու եղունգները, բոլորը՝ կարմիրի զանազան երանգներով։
Ջեսիկա Չեսթեյն, զգեստը՝ Dior․ Սևի ու կարմիրի համադրությունը հավերժական է, հենց այդ հնարքից էլ որոշել էր օգտվել հայտնի դերասանուհին։ Ֆրանսիական նորաձևության տան ստեղծած միագույն զգեստը լրացնում էին Chopard-ի ադամանդները, դիմահարդարումը,  կապված մազերն ու եղունգները, բոլորը՝ կարմիրի զանազան երանգներով։ - Sputnik Արմենիա
8/18
Ջեսիկա Չեսթեյն, զգեստը՝ Dior․ Սևի ու կարմիրի համադրությունը հավերժական է, հենց այդ հնարքից էլ որոշել էր օգտվել հայտնի դերասանուհին։ Ֆրանսիական նորաձևության տան ստեղծած միագույն զգեստը լրացնում էին Chopard-ի ադամանդները, դիմահարդարումը, կապված մազերն ու եղունգները, բոլորը՝ կարմիրի զանազան երանգներով։
© Sputnik / Asatur YesayantsԻզաբել Գուլար, զգեստը՝ Etro։ Նորաձևությունը կրկնվում է, և դա նորություն չէ։ 70-ականների փայլը վերադառնում է բրազիլացի սուպերմոդելի և իտալական բրենդի համատեղ ջանքերով։ Մեզ անձամբ շատ է դուր գալիս նման հետհայացքը և, անկասկած, առանձնանում է Կաննի ավանդական զգեստներից։
Իզաբել Գուլար, զգեստը՝ Etro։ Նորաձևությունը կրկնվում է, և դա նորություն չէ։ 70-ականների փայլը վերադառնում է բրազիլացի սուպերմոդելի և իտալական բրենդի համատեղ ջանքերով։ Մեզ անձամբ շատ է դուր գալիս նման հետհայացքը և, անկասկած, առանձնանում է Կաննի ավանդական զգեստներից։ - Sputnik Արմենիա
9/18
Իզաբել Գուլար, զգեստը՝ Etro։ Նորաձևությունը կրկնվում է, և դա նորություն չէ։ 70-ականների փայլը վերադառնում է բրազիլացի սուպերմոդելի և իտալական բրենդի համատեղ ջանքերով։ Մեզ անձամբ շատ է դուր գալիս նման հետհայացքը և, անկասկած, առանձնանում է Կաննի ավանդական զգեստներից։
© Sputnik / Asatur YesayantsԲելլա Հադիդ, զգեստը՝ Jean Paul Gautier-ի վինտաժային հավաքածուից ։ Ամրիկացի թոփ-մոդելի առաջին անցումը անկրկնելի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։ Անձամբ մենք զգեստն առանձնացրինք սևի ու սպիտակի դասական համադրության համար։ Շղարշե փեշը յուրահատուկ թեթևություն ու նրբագեղություն են հաղորդում կերպարին։
Բելլա Հադիդ, զգեստը՝ Jean Paul Gautier-ի վինտաժային հավաքածուից ։ Ամրիկացի թոփ-մոդելի առաջին անցումը անկրկնելի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։ Անձամբ մենք զգեստն առանձնացրինք սևի ու սպիտակի դասական համադրության համար։ Շղարշե փեշը յուրահատուկ թեթևություն ու նրբագեղություն են հաղորդում կերպարին։ - Sputnik Արմենիա
10/18
Բելլա Հադիդ, զգեստը՝ Jean Paul Gautier-ի վինտաժային հավաքածուից ։ Ամրիկացի թոփ-մոդելի առաջին անցումը անկրկնելի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։ Անձամբ մենք զգեստն առանձնացրինք սևի ու սպիտակի դասական համադրության համար։ Շղարշե փեշը յուրահատուկ թեթևություն ու նրբագեղություն են հաղորդում կերպարին։
© Sputnik / Asatur YesayantsԼենա Լենինայի հագին՝ անհայտ դիզայների զգեստ է։ Ռուսաստանցի Х դիզայների ստեղծած արտառոց կերպարը հայտնվեց ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Կուրծքն ընդգծող «կոտոշիկները» բառացիորեն հայտնվեցին համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Զգեստը լուսանկարում էին անգամ Քրուազետի մերձակայքում գտնվող բնակարանների պատշգամբներից։ Լենինան ինքն իր զգեստը «գառան եղջյուրներ» է անվանում։ Առայժմ հազիվ թե մեկ ուրիշը կարողանա փորձել այս կերպարը, ուստի վայելենք Ելենայի շրջազգեստի փայլն ու սպասենք նոր կերպարներին։
Լենա Լենինայի հագին՝ անհայտ դիզայների զգեստ է։ Ռուսաստանցի Х դիզայների ստեղծած արտառոց կերպարը հայտնվեց ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Կուրծքն ընդգծող «կոտոշիկները» բառացիորեն հայտնվեցին  համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Զգեստը լուսանկարում էին անգամ Քրուազետի մերձակայքում գտնվող բնակարանների պատշգամբներից։ Լենինան ինքն իր զգեստը «գառան եղջյուրներ» է անվանում։ Առայժմ հազիվ թե մեկ ուրիշը կարողանա փորձել այս կերպարը, ուստի վայելենք Ելենայի շրջազգեստի փայլն ու սպասենք նոր կերպարներին։ - Sputnik Արմենիա
11/18
Լենա Լենինայի հագին՝ անհայտ դիզայների զգեստ է։ Ռուսաստանցի Х դիզայների ստեղծած արտառոց կերպարը հայտնվեց ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Կուրծքն ընդգծող «կոտոշիկները» բառացիորեն հայտնվեցին համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Զգեստը լուսանկարում էին անգամ Քրուազետի մերձակայքում գտնվող բնակարանների պատշգամբներից։ Լենինան ինքն իր զգեստը «գառան եղջյուրներ» է անվանում։ Առայժմ հազիվ թե մեկ ուրիշը կարողանա փորձել այս կերպարը, ուստի վայելենք Ելենայի շրջազգեստի փայլն ու սպասենք նոր կերպարներին։
© Sputnik / Asatur YesayantsՖարհանա Բոդի, զգեստը՝ Atelier Zuhra
Ըստ Pantone գույնի ինստիտուտի՝ այս տարվա գույնը դեղինն է։ Փոթազարդ ծավալուն զգեստը, այն էլ՝ ուլտրանորաձև գույնի, հիանալի ընտրություն է երկու տարվա ընդմիջումից հետո կարմիր գորգ դուրս գալու համար։ Այն խիստ իրատեսորեն ցուցադրում է համավարակի դեպրեսիվ շրջանին հաջորդած հանդիսավոր ուրախությունը։ Կարմիր գորգի ֆոնին բանանային դեղինն իսկույն աչքի ընկավ և գրավեց լուսանկարիչների ուշադրությունը։
Ֆարհանա Բոդի, զգեստը՝ Atelier Zuhra
Ըստ Pantone գույնի ինստիտուտի՝ այս տարվա գույնը դեղինն է։ Փոթազարդ ծավալուն զգեստը, այն էլ՝ ուլտրանորաձև գույնի, հիանալի ընտրություն է երկու տարվա ընդմիջումից հետո կարմիր գորգ դուրս գալու համար։ Այն խիստ իրատեսորեն ցուցադրում է համավարակի դեպրեսիվ շրջանին հաջորդած հանդիսավոր ուրախությունը։ Կարմիր գորգի ֆոնին բանանային դեղինն իսկույն աչքի ընկավ և գրավեց լուսանկարիչների ուշադրությունը։ - Sputnik Արմենիա
12/18
Ֆարհանա Բոդի, զգեստը՝ Atelier Zuhra
Ըստ Pantone գույնի ինստիտուտի՝ այս տարվա գույնը դեղինն է։ Փոթազարդ ծավալուն զգեստը, այն էլ՝ ուլտրանորաձև գույնի, հիանալի ընտրություն է երկու տարվա ընդմիջումից հետո կարմիր գորգ դուրս գալու համար։ Այն խիստ իրատեսորեն ցուցադրում է համավարակի դեպրեսիվ շրջանին հաջորդած հանդիսավոր ուրախությունը։ Կարմիր գորգի ֆոնին բանանային դեղինն իսկույն աչքի ընկավ և գրավեց լուսանկարիչների ուշադրությունը։
© Sputnik / Asatur YesayantsՍփայք Լի, կոստյումը՝ Louis Vuitton։ Վարդագույն կոստյումն ու նույն երանգի արևապաշտպան ակնոցները Nike մարզակոշիկների հետ ռեժիսորին գրանցեցին ֆրանսիական Ռիվիերայի ամենաոճայինների շարքում։ Փառատոնի հյուրերն ու հանդիսատեսն անհամբեր սպասում է ռեժիսորի յուրաքանչյուր ելքին։ Ահա և իր դեբյուտով Լին խախտեց կարմիր գորգի դրեսս-կոդի գրեթե բոլոր կանոնները․ հայտնվեց մարզակոշիկներով և առանց թիթեռնիկ-փողկապի։ Բայց Սփայքն, ի վերջո, ժյուրիի անդամ է, նրան ամեն ինչ կարելի է։ Իսկ մեզ մնում է միայն վայելել նրա զգեստապահարանի բազմազանությունը։
Սփայք Լի, կոստյումը՝ Louis Vuitton։ Վարդագույն կոստյումն ու նույն երանգի արևապաշտպան ակնոցները Nike մարզակոշիկների հետ ռեժիսորին գրանցեցին ֆրանսիական Ռիվիերայի ամենաոճայինների շարքում։ Փառատոնի հյուրերն ու հանդիսատեսն անհամբեր սպասում է ռեժիսորի յուրաքանչյուր ելքին։ Ահա և իր դեբյուտով Լին խախտեց կարմիր գորգի դրեսս-կոդի գրեթե բոլոր կանոնները․ հայտնվեց մարզակոշիկներով և առանց թիթեռնիկ-փողկապի։ Բայց Սփայքն, ի վերջո, ժյուրիի անդամ է, նրան ամեն ինչ կարելի է։ Իսկ մեզ մնում է միայն վայելել նրա զգեստապահարանի բազմազանությունը։ - Sputnik Արմենիա
13/18
Սփայք Լի, կոստյումը՝ Louis Vuitton։ Վարդագույն կոստյումն ու նույն երանգի արևապաշտպան ակնոցները Nike մարզակոշիկների հետ ռեժիսորին գրանցեցին ֆրանսիական Ռիվիերայի ամենաոճայինների շարքում։ Փառատոնի հյուրերն ու հանդիսատեսն անհամբեր սպասում է ռեժիսորի յուրաքանչյուր ելքին։ Ահա և իր դեբյուտով Լին խախտեց կարմիր գորգի դրեսս-կոդի գրեթե բոլոր կանոնները․ հայտնվեց մարզակոշիկներով և առանց թիթեռնիկ-փողկապի։ Բայց Սփայքն, ի վերջո, ժյուրիի անդամ է, նրան ամեն ինչ կարելի է։ Իսկ մեզ մնում է միայն վայելել նրա զգեստապահարանի բազմազանությունը։
© Sputnik / Asatur YesayantsԹինա Կունակի, զգեստը՝ Valentino Haute Couture․ Հնարավոր է, որ խոշոր կարմիր վարդակապով մանուշակագույն կիմոնոն համընդհանուր ֆավորիտը չէր, բայց այս կերպարը մենք առանձնացրինք մի քանի պատճառով` գույնի և Կաննի կինոփառատոնի վայրի խորհրդավորությունը, զուսպ դիմահարդարումն ու խոշոր ադամանդով մատանին՝ Messika բրենդից։
Թինա Կունակի, զգեստը՝ Valentino Haute Couture․ Հնարավոր է, որ խոշոր կարմիր վարդակապով մանուշակագույն կիմոնոն համընդհանուր ֆավորիտը չէր, բայց այս կերպարը մենք առանձնացրինք մի քանի պատճառով` գույնի և Կաննի կինոփառատոնի վայրի խորհրդավորությունը, զուսպ դիմահարդարումն ու խոշոր ադամանդով մատանին՝ Messika բրենդից։ - Sputnik Արմենիա
14/18
Թինա Կունակի, զգեստը՝ Valentino Haute Couture․ Հնարավոր է, որ խոշոր կարմիր վարդակապով մանուշակագույն կիմոնոն համընդհանուր ֆավորիտը չէր, բայց այս կերպարը մենք առանձնացրինք մի քանի պատճառով` գույնի և Կաննի կինոփառատոնի վայրի խորհրդավորությունը, զուսպ դիմահարդարումն ու խոշոր ադամանդով մատանին՝ Messika բրենդից։
© Sputnik / Asatur YesayantsԷմՋեյ Ռոդրիգես, զգեստը՝ Etro։ Իր առաջին ելքի համար Pose սերիալի աստղն ընտրել էր իտալական ապրանքանիշի կիպ զգեստը։ Մեր ուշադրությունը գրավեց ոչ միայն դերասանուհու հիանալի կազմվածքը, այլև շողշողուն բյուրեղների և ապակե ուլունքների համադրությունը։
ԷմՋեյ Ռոդրիգես, զգեստը՝ Etro։ Իր առաջին ելքի համար Pose սերիալի աստղն ընտրել էր իտալական ապրանքանիշի կիպ զգեստը։ Մեր ուշադրությունը գրավեց ոչ միայն դերասանուհու հիանալի կազմվածքը, այլև շողշողուն բյուրեղների և ապակե ուլունքների համադրությունը։ - Sputnik Արմենիա
15/18
ԷմՋեյ Ռոդրիգես, զգեստը՝ Etro։ Իր առաջին ելքի համար Pose սերիալի աստղն ընտրել էր իտալական ապրանքանիշի կիպ զգեստը։ Մեր ուշադրությունը գրավեց ոչ միայն դերասանուհու հիանալի կազմվածքը, այլև շողշողուն բյուրեղների և ապակե ուլունքների համադրությունը։
© Sputnik / Asatur YesayantsԶգեստի ամենատպավորիչ դետալը մեջքի բացվածքն էր, որն ընդգծում էր կնոջ մարմնի այդ հատվածի նրբագեղությունը։
Զգեստի ամենատպավորիչ դետալը մեջքի բացվածքն էր, որն ընդգծում էր կնոջ մարմնի այդ հատվածի նրբագեղությունը։ - Sputnik Արմենիա
16/18
Զգեստի ամենատպավորիչ դետալը մեջքի բացվածքն էր, որն ընդգծում էր կնոջ մարմնի այդ հատվածի նրբագեղությունը։
© Sputnik / Asatur YesayantsԱնյա Ռուբիկ, զգեստը՝ Saint Laurent։ Լեհ թոփ-մոդելն ապացուցում է, որ չոկերները վերադառնում են։ Միայն թե եթե առաջ դրանք կտորից կամ կաշվից էին, ապա հիմա գերադասելի են ադամանդները։ Այդպիսի զարդն առնվազն ավելի երկար կծառայի։ Համադրեք պարզ սև զգեստի հետ, ցանկալի է՝ մի ուսով։
Անյա Ռուբիկ, զգեստը՝ Saint Laurent։ Լեհ թոփ-մոդելն ապացուցում է, որ չոկերները վերադառնում են։ Միայն թե եթե առաջ դրանք կտորից կամ կաշվից էին, ապա հիմա գերադասելի են ադամանդները։ Այդպիսի զարդն առնվազն ավելի երկար կծառայի։ Համադրեք պարզ սև զգեստի հետ, ցանկալի է՝ մի ուսով։ - Sputnik Արմենիա
17/18
Անյա Ռուբիկ, զգեստը՝ Saint Laurent։ Լեհ թոփ-մոդելն ապացուցում է, որ չոկերները վերադառնում են։ Միայն թե եթե առաջ դրանք կտորից կամ կաշվից էին, ապա հիմա գերադասելի են ադամանդները։ Այդպիսի զարդն առնվազն ավելի երկար կծառայի։ Համադրեք պարզ սև զգեստի հետ, ցանկալի է՝ մի ուսով։
© Sputnik / Asatur YesayantsԵվ չէինք կարող չհիշեցնել․ շնչե՛ք։
Եվ չէինք կարող չհիշեցնել․ շնչե՛ք։ - Sputnik Արմենիա
18/18
Եվ չէինք կարող չհիշեցնել․ շնչե՛ք։
Լրահոս
0