ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Համացանցում է հայտնվել «Գեղեցկուհին» շոուի առաջին սերիան։ Հաղորդավարը բլոգեր և երգիչ Դավան է (Դավիթ Մանուկյան): Նախագծի մեկնարկի մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
«Մի աղջկա իրական պատմություն, որին ես կարողացա օգնել։ «Գեղեցկուհին» շոուի առաջին սերիան արդեն համացանցում է: Արագ գնացեք YouTube` կերպարանափոխումը տեսնելու։ Յուրաքանչյուր աղջիկ արժանի է երջանկության, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում... Երբեմն պարզապես խորհուրդ, խթան է պետք, որը ցատկահարթակ կդառնա։ Ուրիշ էլ ո՞ւմ է պետք իմ օգնությունը։ Մեկնաբանություն գրիր և լրացրու YouTube-ի տեսանյութի տակի հարցաթերթիկը», - գրել է Դավան։
Դավիթ Մանուկյանն ասել է՝ ինչ է կատարվել իր կյանքում Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո
Շոուն մոտ 16 րոպե է տևում։ Այդ ընթացքում հերոսուհին Մոխրոտիկից վերածվում է առասպելական արքայադստեր։ Հանդիսատեսին դուր է եկել և՛ ձևաչափը, և՛ տևողությունը։
Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
«Դավիթ, 20 րոպեն կատարյալ է, չեմ սիրում, երբ ձգձգում են։ Կեցցես։ Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ գեղեցիկ է։ Լավ, բարի շոու է, սպասում ենք հաջորդ սերիային։ Այնքան հաճելի է նայել երջանիկ կանանց», - գրում են YouTube-յան ալիքի բաժանորդները։