ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ֆրանսահայ Մորիս Բոլեյանը Սոչիում հաղթեց ռուսաստանցի Ազիզհան Չորշանբիևին AMC Fight Nights 103 մրցաշարում:
Հայ մարտիկն իր 6-րդ հաղթանակը տոնեց և պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը։
Հրաժեշտ Եվրոպային. «Ուրարտուն» և «Նոան» կորցրին վերջին շանսը
Մարտի ընթացքում Բոլեյանը հայտնվեց մեջքի վրա, բայց կարողացավ կողմնորոշվել ու տապալել մրցակցին։ Մրցավարը դադարեցրեց մարտը։
Հայ անպարտելի մարզիկների տասնյակը. նրանցից ո՞վ կարող է Նուրմագոմեդովի պես անպարտելի լինել
Մորիս Բոլեյանը պրոֆեսիոնալ մակարդակում դեռ ոչ մի անգամ չի պարտվել։ Չորշանբիևն առաջին պարտությունը կրեց։ Բոլեյանի հետ մենամարտից առաջ նա վեց անընդմեջ հաղթանակ էր տարել։