ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ ու գրառում արել։
Կադրում երևում է երջանիկ Տատյանան, որը մեղմորեն բռնել է ամուսու ձեռքը։
«Թող միշտ այսպես լինի»,–լուսանկարին կից գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Երգիծաբանի կնոջ հետևորդները բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։ Շատերը վստահ են, որ Տատյանան Պետրոսյանի կողքին անսահման երջանիկ է։
«Կնոջ երջանկությունը ամենակարևորն է: Ամեն ինչ շատ ճիշտ է, Տատյանա, երջանիկ եղեք։ Շատերը ողջ կյանքում իրենց սիրուն են փնտրում, նախանձում եմ ձեզ»,–գրել են նրանք։
Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնալուծությունից 3 տարի անց կիսել են իրենց ունեցվածքը
Նշենք, որ 2019–ի դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ, նրանք մի որդի ունեն։ 74-ամյա երգիծաբանի հասուն դուստրը՝ Վիկտորյան, բնակվում է Մոսկվայում` նախկին կնոջ` Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ամուսնալուծությունից հետո Վիկտորյան սատարեց խորթ մորը և դադարեց շփվել հոր հետ։
Տարօրինակ լողազգեստ. Պետրոսյանի երիտասարդ կնոջ լուսանկարը բուռն արձագանքի է արժանացել