ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Լոռու մարզում «Հունդայի» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել է արգելապատնեշին ու հայտնվել երկաթուղային ռելսերի վրա։
Վթարը տեղի է ունեցել Ալավերդի-Սանահին ավտոճանապարհին։ Մեքենան վնասել է ռելսերը և մոտակա ենթակառուցվածքները: Երեք տուժածներ տեղափոխվել են Ալավերդու ու Երևանի հիվանդանոցներ։
Վթարի հետևանքով Հայաստանը և Վրաստանը միացնող երկաթուղու հատվածում երթևեկության երկարատև դադար է առաջացել։
Ավտովթար Տավուշի մարզում. մեքենան 200 մետր գլորվելով` հայտնվել է ձորում
ՀԿԵ-ն վարորդներին կոչ է անում ուշադիր լինել տրանսպորտային միջոցի ղեկին և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: