ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հուլիսի 14-ին, ժամը 20։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Հայրիկ Մուրադյան փողոցի տներից մեկը, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները փոխել են անձրևաջրերի ուղղությունը։
***
Հուլիսի 14-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են Երևանի Վաղարշյան փողոցում գտնվող էլեկտրոնիկայի խանութ-սրահը։
Դեպքի վայր Է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները խանութ-սրահից հեռացրել են մոտ 10 տոննա ջուր։
***
Հուլիսի 14-ին, ժամը 20։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվել են Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 26/2 հասցեում գտնվող ավտոկայանատեղի։
Տեղատարափ անձրևները հեղեղել են Ղրիմը. ավելի քան 1700 մարդու են տարհանել
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբեր։
Փրկարարները տարածքից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա և «Hyundai» մակնիշի միկրոավտոբուս և իրականացրել ջրահեռացման աշխատանքներ՝ մոտ 2000 քմ տարածքում: