Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում
Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում
Sputnik Արմենիա
Հավերժ գեղեցիկ դերասանուհին 7 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ քայլեց Կաննի կարմիր գորգի վրայով: Սթոունը կարողացավ ստվերել բոլոր հյուրերին և իսկական ֆուրոր... 15.07.2021, Sputnik Արմենիա
Հավերժ գեղեցիկ դերասանուհին 7 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ քայլեց Կաննի կարմիր գորգի վրայով: Սթոունը կարողացավ ստվերել բոլոր հյուրերին և իսկական ֆուրոր արեց իր ծաղկազարդ հագուստով։ Sputnik Արմենիայի լուսանկարիչ Ասատուր Եսայանցը «հետևել» է անկրկնելի դերասանուհուն։
Կաննի կարմիր գորգն ամեն օր նոր անակնկալներ է մատուցում. աստղերն ու հյուրերը ամեն կերպ փորձում են զարմացնել հանդիսատեսին, և ոմանց իսկապես հաջողվում է։
Երեկ երեկոյան իսկական ֆուրոր է արել չծերացող ու հավերժ էլեգանտ ամերիկուհի Շերոն Սթոունը, որն արդեն 63 տարեկան է: Նրա զգեստը գրավել է բոլորի ուշադրությունը։
Դերասանուհին կարմիր գորգ է դուրս եկել ռեժիսոր Իլդիկո Էնյեդիի «Իմ կնոջ պատմությունը» ֆիլմի պրեմիերայից առաջ։ Սակայն ականատեսներն ասել են, որ Սթոունը ներկա չի եղել ֆիլմի դիտմանը։ Նա հեռացել է իր կարճ դեբյուտից հետո: