ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց կթողնի Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առաջին պարտիան: Տեղեկությունը հայտնում է ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս շաբաթ Արոնյանի մոտ տենդի ախտանշաններ են նկատվել։
Հաղորդագրության մեջ նշված է, որ թեև Արոնյանն իրեն լավ է զգում, սակայն մյուս շախմատիստների անվտանգությունը չվտանգելու համար որոշվել է, որ նա բաց կթողնի առաջին պարտիան։
Լրացուցիչ թեստերից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք հայ գրոսմայստերը կկարողանա երկրորդ պարտիայում խաղատախտակի մոտ նստել:
«Հայաստանի և Արցախի հայերով նշում ենք». Արոնյանը հաղթելուց հետո լուսանկարներ է հրապարակել
Աշխարհի գավաթի 1/64-րդ խաղարկությունում Արոնյանը պետք է խաղար Ավստրալիայի ներկայացուցիչ Բոբի Չենգի հետ:
Շախմատի աշխարհի գավաթն անցկացվում է Սոչիում հուլիսի 12-ից օգոստոսի 6-ը: Եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել Համաշխարհային շախմատային թագի թեկնածուների մրցաշարին:
Անհաղթահարելի Արոնյանը. հայ գրոսմայստերը՝ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթող