ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի բնակարանը թալանել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 40-ամյա Արսեն Նիկողոսյանը երեկ՝ հուլիսի 12-ին, դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ հուլիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա արել, ապա այնտեղից հափշտակել գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։
Նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։
Վարդավառի օրը երկու դեռահասների միջև ծեծ ու դանակահարություն է եղել
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու, ինչպես նաև պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ։
Երևանի Հրազդան տոնավաճառի դիմաց Mercedes–ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի