ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` նիստը վարել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Իմ քայլի» հետ. ի՞նչ է հորդորել նա. «Ժողովուրդ»
Նիստին ներկա են եղել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը և այլք։
Նիստում քննարկված հարցերի վերաբերյալ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։
Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով. Դավիթ Հարությունյան