ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հուլիսի 14-ից Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկների համար։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
«Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը»,–նշված է գրառման մեջ։
Նշենք, որ դեսպանությունը դեռ նախորդ տարի ժամանակավորապես դադարեցրել էր հյուպատոսական բաժնում փաստաթղթերի ընդունումն ու վիզաների տրամադրումը՝ պայմանավորված համաճարակային իրավիճակով։