ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հարությունյանն այսօր ընդունել է Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:
«ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների և ծավալի մասին, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության և քննարկման ենթակա հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանն այս տարվա հունվարի 29-ին ընդունել էր հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Սերգեյ Իստրակովին։
Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը քննարկել են սահմանային խնդիրները