ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի հայտնի պրոդյուսեր, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը, Instagram-ում ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել Երևանից:
Կադրում Հայաստանի մայրաքաղաքը երևում է ամենաբարձր կետերից մեկից։ Էլինային հաջողվել է բռնել մի պահ, երբ արևի ճառագայթները ճեղքում են ամպերը, ու Երևանի երկինքը առանձնահատուկ գեղեցիկ տեսք ունի։
«Երևան»,- գրել է նա ու «սրտիկներ» է դրել։
Տեսանյութում Էլինան օգտագործել է երգիչ Հայկոյի «Ես ապրում եմ, եթե դու կաս» երգը։
Հայկոն անմիջապես արձագանքել է հրապարակմանը՝ մեկնաբանություններում բազմաթիվ «համբույրներ» դնելով։
Բաժանորդները, ըստ ամենայնի, շատ են հավանել Էլինա Ջանիբեկյանի հրապարակումը։
«Ձեզ շատ-շատ եմ սիրում», «Այնքան եմ ձեզ հավանում։ Ջեր հարստությամբ հանդերձ Հայաստանում եք հանգստանում: Թող Աստված օրհնի ձեր մեծ հայ ընտանիքը: Հպարտ եմ, որ դուք մերն եք»,- գրել են երկրպագուները։
Հավելենք, որ Ջանիբեկյանները հաճախ են լինում Հայաստանում։ Վերջերս մկրտել էին կրտսեր որդուն՝ Արեգին, Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում: